Ֆինանսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
ԿԱՅԱՑՎԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
30/04/2013 17:27
Կիսվել

ԿԱՅԱՑՎԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 30-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է ՀՀ ԿԲ «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2012թ.», «Հայաստանի ֆինանսական համակարգը 2012. Զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» եւ «ՀՀ ԿԲ 2012թ. տարեկան վիճակագրական տեղեկագիր» պարբերականները:

Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունել է նաև ՀՀ ԿԲ ֆինանսական հաշվետվությունների աուդիտի համար արտաքին աուդիտորական կազմակերպության ընտրության  սկզբունքները, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ խորհրդի 15.06.04թ. «ՀՀ ԿԲ ֆինանսական  հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության  ընտրության համար ՀՀ ԿԲ կողմից իրականացվող հրապարակային մրցույթի  կազմակերպման մասին» թիվ 154 Ն որոշման մեջ կատարված փոփոխությունները և լրացումները:

Խորհուրդը «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ին «ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել: «Կոնվերս»  ՓԲԸ-ն ստացել է «ԱՆԵԼԻՔ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:

Խորհուրդը որոշել է վերաձևակերպել «ՋԱՆԳԱՅ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման լիցենզիան, «Յանա-Գոռ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման լիցենզիան եւ «ԳՈԳԼԻ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 705 լիցենզիան:

«ՓՐՈԴԼԱՅՆ» ՍՊԸ-ին եւ «ՎՎՍ» ՍՊԸ-ին տրամադրվել է արտարժույթի առուվաճառքի լիցենզիա:

«Մանիտուն» ՍՊԸ-ին տրամադրվել է դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող  կազմակերպության լիցենզիա:

Կենտրոնական բանկի խորհուրդը գրանցել է «ԻԴՐԱՄ» դրամական (փողային)  փոխանցումներ իրականացնող ՍՊԸ-ի «Սիթի-Կոմիտաս» մասնաճյուղը եւ «Թել-Սել» դրամական  (փողային) փոխանցումներ իրականացնող ՓԲԸ-ի «Բագրատունյաց» և «Կոմիտաս»  մասնաճյուղերը:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34