Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
«ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» հաղորդակցական ընկերության ներկայացուցիչները ԱՄԷ-ում մասնակցել են Global Media Congress համաժողովին
28/12/2024 17:06
Կիսվել

«ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» հաղորդակցական ընկերության ներկայացուցիչները ԱՄԷ-ում մասնակցել են Global Media Congress համաժողովին

«ԱքսելՄոնդրիան» հաղորդակցական ընկերության պատվիրակները արդեն երկրորդ տարին անընդմեջ մասնակցել են ամենամյա Global Media Congress-ին, որը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի կարևորագույն մասնագիտական միջոցառումն է և իր շուրջ է հավաքում շուրջ 200 երկրների պատվիրակությունների և կազմակերպությունների: Այս տարի նախապայմանավորված հանդիպումների և տարեկան համագործակցությունների հաստատմանը «ԱքսելՄոնդրիան» ընկերությանը ներկայացրել են ընկերության մեդիայի հետ հաղորդակցության և ԿՍՊ մասնագետ Հայկ Հակոբյանը և արվեստի և դիզայն ծրագրերի ղեկավար Մարլենա Գևորգյանը:

«Մեզ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է մասը լինել Մերձավոր Արևելքի մեդիա համակարգի զարգացմանը, քննարկել ու սովորել գործընկերների արդեն իսկ արձանագրված հետաքրքիր ձեռքբերումները: Այս տարի, ինչպես մասնագիտական հանրույթում և ամենուր, թեման արհեստական բանականությունն էր և քննարկումները ինչպես ոգևորություն, այնպես էլ մասնագիտական էթիկայի մտահոգություններ են առաջ բերում: Որպես մեդիա բովանդակություն ստեղծող մարդիկ մեր բոլորի մտահոգությունը արհեստական բանականության միջոցով գրագողությունն ու հեղինակային իրավունքների կարգավորումն է և դրա շուրջ կոնսեսուս ձևավորելը»,-նշել է մեդիայի հետ հաղորդակցության և ԿՍՊ մասնագետ Հայկ Հակոբյանը:

«ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» հաղորդակցական ընկերության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Չինաստանի, Հնդկաստանի, Սիրիայի (տեղակայված ԱՄԷ-ում), Լիբանանի (տեղակայված ԱՄԷ-ում), Ուզբեկստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների մեդիայում արհեստական բանակություն ներդնող, տվյալագիտական ծառայություններ մատուցող առաջատար ընկերությունների բարձրաստիճաան ներկայացուցիչների հետ` քննարկելով  հետագա համագործակցության հեռանկարները:

Համաժողով-էքսպոյին մասնակցել են ԱՄԷ-ում գործող լրատվամիջոցներ, պետական կառույցների, Դուբայի, Շարժայի Էմիրությունների լրատվական ծառայություններ, տվյալագիտական ընկերություններ, արհեստական բանականությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, նոր տեխնոլոգիաներով հեռուստատաղավարաներ պատրաստող ընկերություններ և այլն:

Հիշեցնենք, որ «ԱքսելՄոնդրիան» ընկերությունը իր գրասենյակը Երևանում բացել է 2022-ից և հանրային կապերի, հեղինակության կառավարման և ստեղծարար հաղորդակցության ծառայություններ է մատուցում Հայաստանում առաջատար ընկերությունների համար: Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանը հաղորդակցական նախագծերի կառավարման 17 տարվա փորձառություն ունի, հանդիսանում է Կենտրոնական եվրոպական համալսարանի և Օքսֆորդի համալսարանի բիզնես դպրոցի շրջանավարտ: Նրա աշխատանքային փորձը ներառում է հանրային նշանակության նախագծերի իրականացում, արշավներ և բրենդինգներ` Հայաստանում, ԵՄ երկրներում և Մերձավոր Արևելքում:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28