Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Մարկ Ցուկերբերգը դարձել է աշխարհի երրորդ ամենահարուստը
07/01/2025 15:22
Կիսվել

Մարկ Ցուկերբերգը դարձել է աշխարհի երրորդ ամենահարուստը

Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը առաջ է անցել Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնից՝ դառնալով աշխարհի երրորդ ամենահարուստ մարդը՝ ըստ Forbes-ի իրական ժամանակում միլիարդատերերի ցուցակի։

Ցուկերբերգի կարողությունն աճել է ավելի քան 4%-ով՝ մինչև 217․7 մլրդ դոլար, մինչդեռ Էլիսոնի կարողությունը նվազել է 0․3%-ով՝ մինչև 209 մլրդ դոլար:

Տեխնոլոգիական գործադիր տնօրենների հարստությունը արտացոլում է իրենց ընկերությունների բաժնետոմսերի կատարողականը. Ցուկերբերգի Meta-ն փակվել է 630․20 դոլարով՝ մոտ 4%-ով բարձր է բաժնետոմսերի արժեքից, իսկ Էլլիսոնի Oracle-ը փակվել է 0․3%-ով ցածր՝ 165․78 դոլարով:

Աշխարհի ամենահարուստ մարդը շարունակում է մնալ Իլոն Մասկը՝ 425․2 մլրդ դոլար կարողությամբ, ում հաջորդում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ում կարողությունը 241 մլրդ դոլար է։

Դեռևս նոյեմբերին Էլլիսոնի կարողությունն ավելի քան 228 միլիարդ դոլար էր և Բեզոսի հետ պայքարում էր աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդու կոչման համար, սակայն դեկտեմբերի սկզբին նրա կարողությունը կտրուկ անկում ապրեց: Այն նվազել է 15 միլիարդ դոլարով, Երբ Oracle-ի բաժնետոմսերը ամենավատ փլուզումն են ունեցել գրեթե մեկ տարվա ընթացքում՝ եկամտի մասին հաշվետվության հրապարակումից հետո, որը չի արդարացրել սպասելիքները: Էլիսոնին է պատկանում  Oracle-ի մոտավորապես 40%-ը և հանդիսանում է խորհրդի նախագահ, գլխավոր տեխնոլոգիական տնօրեն և համահիմնադիր: Ցուկերբերգն իր հերթին տիրապետում է Meta-ի բաժնետոմսերի մոտ 13%-ին և հանդիսանում է ընկերության գլխավոր տնօրենն ու տնօրենների խորհրդի նախագահը: Այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը նոյեմբերին կայացած ընտրություններում հաղթեց Կամալա Հարիսին, տեխնոլոգիական ընկերությունների մի շարք ղեկավարների կարողությունն աճեց: Ընտրություններին հաջորդած շաբաթների ընթացքում Էլիսոնը հարստացել է 12 միլիարդ դոլարով, մինչդեռ Բեզոսի կարողությունն աճել է 7 միլիարդ դոլարով: Մասկի կարողությունը, ով դարձել է Թրամփի խորհրդականը, կտրուկ աճել է ընտրություններից մեկ օր անց գրեթե 21 միլիարդ դոլարով:

Երկուշաբթի օրը Meta-ն հայտարարեց խորհրդի նոր անդամի՝ UFC-ի նախագահ և գործադիր տնօրեն Դան Ուայթի մասին: Ցուկերբերգը Facebook-ում հայտարարեց Exor-ի գործադիր տնօրեն Ջոն Էլկանի և Microsoft-ի թիմի նախկին ղեկավար Չարլի Սոնգհերսթի նշանակման մասին։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12