Ֆինանսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Վրաստանում համեմատել են հարևան երկրների միջին ամսական աշխատավարձի չափերը
10/01/2025 11:51
Կիսվել

Վրաստանում համեմատել են հարևան երկրների միջին ամսական աշխատավարձի չափերը

Վրաստանում միջին անվանական աշխատավարձն ավելի բարձր է, քան Հայաստանում և Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Ռուսաստանում և Թուրքիայում: 2024 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը տարեկան կտրվածքով աճել է 10.9%-ով (201.3 լարիով)՝ մինչև 2056.7 լարի կամ այսօրվա փոխարժեքով մոտ 724 դոլար: Բացի այդ, մասնավոր հատվածում միջին ամսական աշխատավարձն աճել է 182.9 լարիով (9.1%) և կազմել 2190.1 լարի (771 դոլար):

Վերջին տվյալներով՝ Ադրբեջանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 997.1 մանաթ (586 դոլար): Բաքվում այն ​​կազմում է 1258.9 մանաթ (740 դոլար):

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը հասել է 726 դոլարի: Մասնավոր հատվածում տարեկան աճը 2024 թվականին կազմել է 5.9%, իսկ միջին աշխատավարձն աճել է մինչև 783 դոլար: Պետական ​​հատվածն ավելի մեծ աճ է գրանցել՝ 7.8%, միջին ամսական անվանական աշխատավարձը հասել է 576 դոլարի: Չնայած պետական ​​սեկտորն աճի ավելի բարձր տեմպեր է ցույց տվել, այնուամենայնիվ միջին աշխատավարձի չափով զիջում է մասնավոր հատվածին, թեև այդ տարբերությունն աստիճանաբար նվազում է:

Ռուսաստանում միջին աշխատավարձը 2024 թվականին կազմել է 84.324 ռուբլի (807 դոլար)՝ 2023 թվականի 73.709 ռուբլու (705 դոլար) դիմաց: Տարվա ընթացքում միջին աշխատավարձն աճել է 18%-ով: Ամենաբարձր վարձատրվող քաղաքը Մոսկվան է, որտեղ միջին աշխատավարձը կազմում է 153.322 ռուբլի (մոտ 1500 դոլար): Ամենացածր միջին ամսական աշխատավարձը գրանցվել է Հյուսիսային Կովկասում՝ 39.512 ռուբլի (378 դոլար): ՌԴ էկոնոմիկայի նախարարության կանխատեսումների համաձայն՝ 2025 թվականին միջին ամսական աշխատավարձը կավելանա մինչև 99.952 ռուբլի (956 դոլար), 2026 թվականին՝ մինչև 110.169 ռուբլի (1054 դոլար) և այլն:

Թուրքիայում միջին աշխատավարձը կազմում է մոտ 1000 դոլար: Այս գումարը բավարար է ամսական երկու հոգու աջակցության համար: Երկրում միջին աշխատավարձը տատանվում է՝ կախված տարածաշրջանից, զբաղեցրած հաստիքից և աշխատանքային փորձից: Միջին աշխատավարձի միջակայքում ամենացածրը վարձատրվում են շինարարական ոլորտի աշխատողները, էլեկտրիկները և վարորդները: Իսկ, օրինակ, բժիշկների, ուսուցիչների ու ինժեներների աշխատավարձը բարձր է, բայց չափը կախված է գործունեության վայրից. ամենաբարձր վարձատրությունը մայրաքաղաք Անկարայում է, Բուրսայում, Անթալիայում և Ստամբուլում:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72