Տնտեսական

USD BUY - 394.00+1.00 USD SELL - 400.00+0.00
EUR BUY - 404.50-0.50 EUR SELL - 412.00-2.00
OIL:  BRENT - 81.03+1.59 WTI - 77.89+1.72
COMEX:  GOLD - 2716.40-0.04 SILVER - 31.24-0.19
COMEX:  PLATINUM - 993.20+0.07
LME:  ALUMINIUM - 2571.50+2.92 COPPER - 9091.50+0.66
LME:  NICKEL - 15658.00+1.34 TIN - 29886.00-0.64
LME:  LEAD - 1975.00+1.86 ZINC - 2868.00+1.52
FOREX:  USD/JPY - 157.49-0.13 EUR/GBP - 1.0215-0.28
FOREX:  EUR/USD - 1.0215-0.28 GBP/USD - 1.2148-0.46
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 41938.45-1.63 NASDAQ - 19161.63-1.63
STOCKS US: S&P 500 - 5827.04-1.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39190.40+0.00 TOPIX - 2714.12+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 19064.29+0.00 SSEC - 3168.52+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8248.49-0.86 CAC40 - 7431.04-0.79
STOCKS EUR:  DAX - 20214.79-0.50
11/01/2025  CBA:  USD - 396.84+0.00 GBP - 487.91+0.00
11/01/2025  CBA:  EURO - 408.82+0.00
11/01/2025  CBA:  GOLD - 34124.00+0.00 SILVER - 386.40+0.00
Փորձագետ. Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը Դոնալդ Թրամփի հաղթաթուղթը կլինի
13/01/2025 11:18
Կիսվել

Փորձագետ. Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը Դոնալդ Թրամփի հաղթաթուղթը կլինի

Պանամայի ջրանցքի վերահսկումը կլինի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային պրոտեկցիոնիզմի հաղթաթուղթը, որի վարչակազմը ստիպված կլինի ԱՄՆ-ի աստիճանական անկումը զսպելու համար օգտագործել ոչ ավանդական մեթոդներ: ՏԱՍՍ-ի թղթակցին նման կարծիք է հայտնել միջազգային անվտանգության և ռազմավարության հետազոտությունների հեղինակավոր փորձագետ Գաո Ցզյանը:

«Գրենլանդիան և Պանամայի ջրանցքը վերահսկողություն ձեռք բերելու Միացյալ Նահանգների փորձը ակնհայտ գործնական շահեր ունի: Գրենլանդիան հարուստ է բնական պաշարներով՝ հանդիսանալով արդյունաբերության ապագա զարգացման համար ամենակարևոր 34 հիմնական հումքից 25-ի աղբյուրը: Պանամայի ջրանցքի ընդհանուր երթևեկությունը Թրամփի առևտրային պրոտեկցիոնիզմի համար հազվագյուտ սակարկության գործիք կլինի»,- կարծում է մասնագետը:

Այս կապակցությամբ Գաո Ցզյանը հիշեցրել է Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի խոսքերը, որը նշել է, որ Թրամփը ռազմական ուժ չի կիրառի Գրենլանդիայի և Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար: Մելոնիի խոսքով՝ Թրամփի հայտարարությունները նախազգուշացում են գլոբալ այլ խաղացողների համար՝ չմիջամտել այս ռազմավարական կարևոր միջազգային ոլորտներին, որպեսզի բացառվի այն հնարավորությունը, որ Միացյալ Նահանգները կփորձի ուժ կիրառել՝ իրեն հետաքրքրող տարածքները կլանելու համար:

«Կարծում եմ, որ եթե այս տրամաբանությունը հիմնավոր լինի, ապա հեգեմոնիզմը և ուժային քաղաքականությունը կդառնան հիմնական դիսկուրսը միջազգային հանրության համար: Ավելին, ես թերահավատորեն եմ վերաբերվում Մելոնիի եզրակացությանը, որով նա բացառում է ԱՄՆ ռազմական ուժի կիրառման փորձը տարածքների բռնակցման համար»,- ասել է փորձագետը:

Մասնագետը նշել է, որ նախ պետք է խորապես հասկանալ Թրամփի երկրորդ վարչակազմի հիմնարար նպատակները և գերիշխող տրամաբանությունը: Օբյեկտիվորեն ասած՝ ԱՄՆ-ի աստիճանական անկումը զսպելու և ԱՄՆ-ում աճող սոցիալական հակասությունները մեղմելու համար, Թրամփի հաջորդ վարչակազմը պետք է օգտագործի ոչ ավանդական մեթոդներ:

11/01/2025
դրամ
Դոլար (USD)
396.84
+0.00
Եվրո (EUR)
408.82
+0.00
Ռուբլի (RUR)
3.89
+0.00
Լարի (GEL)
140.28
+0.00
34124.00
+0.00
Արծաթ
386.40
+0.00