
ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՄՍԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2013թ.-ի առաջին եռամսյակում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում մսի արտադրության ծավալներն նվազել են 1.1%-ով և կազմել 7 366.8 տոննա:
Միևնույն ժամանակ, մսամթերքի արտադրության ծավալներն աճել են 3.1%-ով և կազմել 985.9 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները կազմել են 108.8 տոննա` գրանցելով 26.2% անկում: