Evocabank. Նոր մասնաճյուղ Երևան Մոլում
Հունվարի 13-ին բացվեց Evocabank-ի նոր` «Երևան Մոլ» մասնաճյուղը։
Այսուհետ հաճախորդները կսպասարկվեն նաև Evocabank-ի նորաբաց «Երևան Մոլ» մասնաճյուղում՝ ավելի երկար աշխատանքային ժամերով:
Բանկի աշխատակիցները հաճախորդներին կմատուցեն ֆինանսական մի շարք ծառայություններ՝
- Բանկային փոխանցումների իրականացում (ՀՀ տարածքում, դեպի արտերկիր, ՀՀ պետական բյուջե),
- Արտարժույթի փոխանակում,
- Կանխիկ դրամարկղային գործարքներ և այլն։
«Երևան Մոլ» մասնաճյուղի աշխատանքային ժամերն են՝
- Երկուշաբթիից կիրակի՝ 10։30-21։30
Սիրով կսպասենք ձեզ մեր նորաբաց մասնաճյուղում։