Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-նոյեմբեր
16/01/2025 16:14
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-նոյեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 12․3 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 73․87%-ով կամ 5․2 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 262․58%-ով կամ 3․6 մլրդ դոլարով և կազմել 5․03 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 40․88%-ը։

Երկրորդը Ռուսաստանի Դաշնությունն է՝ 2․95 մլրդ դոլար, -10․18% կամ -334․4 մլն դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 23․98%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 1․05 մլն դոլար, +175․83% կամ +668․2 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 8․52%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 220․8 մլն դոլար, +37․39% կամ +60․1 հազար դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․79%-ը։

Վրաստանը հինգերորդն է՝ 155․6 մլն դոլար, +20․44% կամ +26․4 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.26%-ը։

Վեցերորդ հորիզոնականում Նիդերլանդներն է՝ 114․5 մլն դոլար, -50․98% կամ -119․03 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.93%-ը։

Յոթերորդ տեղում Բելգիան է՝ 109․7 մլն դոլար, +21․12% կամ +19․13 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.89%-ը։

Ութերորդը Բելառուսն է՝ 105․8 մլն դոլար, +17․32% կամ +15․62 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.86%-ը։

Իններորդը  Շվեյցարիան է՝ 104․1 մլն դոլար, +41․49% կամ +30․5 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.85%-ը։

Տասնյակը եզրափակում է Իրանը՝ 99․3 մլն դոլար, +13․05% կամ +11․5 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.81%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 10․09%-ով և կազմել 3․16 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 10․25%-ով և կազմել 3․12 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 25․7%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 25․35%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են 18․6%-ով և կազմել 551․9 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 4․48%-ը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52