Բիզնես

USD BUY - 395.00+0.00 USD SELL - 401.00+0.00
EUR BUY - 408.00+2.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 82.35+3.03 WTI - 80.43+3.69
COMEX:  GOLD - 2727.70+1.35 SILVER - 31.65+3.91
COMEX:  PLATINUM - 948.50+0.29
LME:  ALUMINIUM - 2601.50+1.62 COPPER - 9167.50+0.15
LME:  NICKEL - 15850.00-0.66 TIN - 29592.00-0.60
LME:  LEAD - 1935.00-1.58 ZINC - 2863.00+0.02
FOREX:  USD/JPY - 155.64-1.41 EUR/GBP - 1.0292-0.05
FOREX:  EUR/USD - 1.0292-0.05 GBP/USD - 1.2226+0.23
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43221.55+1.65 NASDAQ - 19511.23+2.45
STOCKS US: S&P 500 - 5949.91+1.83
STOCKS JAPAN:  NIKKEI - 38444.58-0.08 TOPIX - 2690.81+0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 19286.07+0.34 SSEC - 3227.12-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 8301.13+1.21 CAC40 - 7474.59+0.69
STOCKS EUR:  DAX - 20574.68+1.50
15/01/2025  CBA:  USD - 398.09+0.31 GBP - 486.78+2.05
15/01/2025  CBA:  EURO - 410.31+2.27
15/01/2025  CBA:  GOLD - 34135.00-5.00 SILVER - 380.57-1.56
5.119.225 դրամ՝ «Մարզերի երեխաները մարզերում» հիմնադրամին․ Հունվարի շահառուն «Արմաթ» կրթական ծրագիրն է
16/01/2025 16:03
Կիսվել

5.119.225 դրամ՝ «Մարզերի երեխաները մարզերում» հիմնադրամին․ Հունվարի շահառուն «Արմաթ» կրթական ծրագիրն է

2024 թվականը «Մի դրամի ուժը» եզրափակեց 5.119.225 դրամ արդյունքով, որն ամբողջությամբ ուղղվեց մարտին անցկացվելիք «Մարզերի երեխաները մարզերում» հիմնադրամի «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումին։ Իսկ 2025 թվականի առաջին շահառուն ԱՏՁՄ-ի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ ոչ ֆորմալ տեխնոլոգիական կրթական ծրագրի ԴիջիԿոդ 2025 կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթն է։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է․ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ կրթական ծրագրի բացառիկությունն ու նորարարականությունը դեռ տարիներ առաջ նոր շունչ, մոտիվացիա ու ապագայի տեսլական բերեց Հայաստանի տեխնոլոգիական կրթության ոլորտ՝ ստեղծելով ոչ միայն կրթական անգնահատելի մեծ բազա, այլ նաև նպաստելով դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը ու մարզային զարգացմանը։ Ու այսօր նաև «Արմաթի» շնորհիվ է, որ մեր երկրում կա տեխնոլոգիական կրթությամբ լուրջ աշխատուժ։ Վստահ ենք, որ «Մի դրամի ուժի» և «Արմաթի» համագործակցությամբ իրականացվող այս լուսավոր ծրագիրը ևս մի քանի տասնյակ հայ դպրոցականի կյանքում կարևոր փոփոխություններ է բերելու»։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը վստահ է՝ այսօրինակ համագործակցությունները նպաստում են երիտասարդ ճարտարագետների հնարավորությունների ընդլայնմանը, պատանիների մասնագիտական կողմնորոշմանը, խթանում նրանց ներգրավվածությունն ու ոգևորությունը՝ մասնակցելու մրցույթների, փորձելու լուծել իրենց համայնքների խնդիրները․ «Միևնույն ժամանակ՝ հնարավորություն է ստեղծվելու ԴիջիԿոդ 2025-ի արդյունքում ֆինանսաբանկային ոլորտի ներգրավվածությամբ պատանիների շրջանում մեծացնելու նաև ֆինթեք ուղղությամբ նախագծեր ստեղծելու գաղափարը», – հավելեց Սարգիս Կարապետյանը։

«Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպանների բանակն օր օրի ավելանում է, իսկ դա նշանակում է, որ այս տարում մենք է՛լ ավելի շատ երազանքների ենք օգնելու իրականանալ․ ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն մեր երկրի համար կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

15/01/2025
դրամ
Դոլար (USD)
398.09
+0.31
Եվրո (EUR)
410.31
+2.27
Ռուբլի (RUR)
3.88
+0.01
Լարի (GEL)
140.05
-0.02
34135.00
-5.00
Արծաթ
380.57
-1.56