Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Եվրոպան 2024-ին սպառել է մոտ 313 միլիարդ խմ գազ
17/01/2025 12:08
Կիսվել

Եվրոպան 2024-ին սպառել է մոտ 313 միլիարդ խմ գազ

Եվրոպան 2024-ին սպառել են մոտ 313 միլիարդ խմ գազ: Միևնույն ժամանակ, 2024 թվականին գազատարով ներկրումը դեպի ԵՄ ավելացել է 3%-ով՝ Ռուսաստանից, Նորվեգիայից և Ադրբեջանից մատակարարումների հաշվին: Այս մասին ասվում է Գազ արտահանող երկրների ֆորումի՝ GECF զեկույցում:

«2024 թվականի դեկտեմբերին ԵՄ-ում գազի սպառումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.3%-ով և հասել 40 միլիարդ խմ-ի: Ցուցանիշի աճը պայմանավորված է պահանջարկի աճով, որը նկատվում է չորրորդ անգամ: Յոթ ամիս անընդմեջ արձանագրված անկումից հետո քամու և հիդրոէլեկտրակայանների արտադրության անկումը նշանակում է, որ տարածաշրջանում էլեկտրացանցը կայունացնելու համար պետք է մեծապես հույս դնել գազով աշխատող էլեկտրակայանների վրա», – նշվում է փաստաթղթում: Բացի այդ, ավելի ցուրտ եղանակը մեծացրել է ջեռուցման համար գազի պահանջարկը, աճում է նաև արդյունաբերական գազի սպառումը:

Մասնավորապես, Գերմանիայում գազի պահանջարկը 2024 թվականի դեկտեմբերին աճել է 7%-ով՝ հասնելով 10 միլիարդ խմ-ի, Իտալիայում՝ 8.6%-ով, մինչև 7.9 միլիարդ խմ, Ֆրանսիայում՝ 3.5%-ով, մինչև 4.3 միլիարդ խմ, Իսպանիայում՝ 16%-ով, մինչև 3.2 միլիարդ խմ: Մեծ Բրիտանիան ավելացրել է գազի սպառումը 3.2%-ով՝ հասնելով 6.8 միլիարդ խմ-ի:

Անցյալ տարվա դեկտեմբերին ԵՄ գազատարի ներկրումը կազմել է 13.7 միլիարդ խմ՝ 2%-ով բարձր 2024 թվականի նոյեմբերի մակարդակից և 1%-ով բարձր 2023 թվականի դեկտեմբերից: Ընդհանուր առմամբ, 2024 թվականին խողովակաշարերի մատակարարումները ԵՄ աճել են 3%-ով՝ հասնելով 157 միլիարդ խմ-ի:

GECF-ի զեկույցի համաձայն՝ Չինաստանում գազի ընդհանուր սպառումը անցյալ տարվա նոյեմբերին տարեկան կտրվածքով աճել է 1.7%-ով՝ հասնելով 35.6 միլիարդ խմ-ի: Ընդհանուր առմամբ, 2024 թվականի 11 ամիսների ընթացքում Չինաստանի գազի պահանջարկն աճել է 9.3%-ով՝ հասնելով 392 միլիարդ խմ-ի:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59