Ռուսաստանի արտաքին պարտքը հունվարի 1-ի դրությամբ նվազել է 27.5 միլիարդ դոլարով
Ռուսաստանի արտաքին պարտքը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 290.4 միլիարդ դոլար, ինչը 8.7%-ով (27.5 միլիարդ դոլարով) ցածր է 2024 թվականի սկզբի ցուցանիշից: Այս մասին ասվում է ՌԴ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներում:
«Ցուցանիշի դինամիկան որոշվել է ինչպես ազգային, այնպես էլ արտարժույթով արտահայտված սուվերեն արժեթղթերի գծով պարտքի նվազմամբ, ինչպես նաև ներգրավված վարկերի և փոխառությունների գծով այլ հատվածների պարտավորությունների կրճատմամբ, այդ թվում՝ ուղղակի ներդրումային հարաբերությունների շրջանակներում»:
2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին պարտքը կազմել է 317.89 միլիարդ դոլար: