Ֆինանսական

USD BUY - 395.00+0.00 USD SELL - 401.00+0.00
EUR BUY - 410.00-3.00 EUR SELL - 420.50+2.50
OIL:  BRENT - 78.72-0.77 WTI - 75.21-0.74
COMEX:  GOLD - 2760.00-0.23 SILVER - 31.14-1.46
COMEX:  PLATINUM - 965.90-0.39
LME:  ALUMINIUM - 2691.50+0.26 COPPER - 9275.00+0.92
LME:  NICKEL - 16102.00+0.03 TIN - 30390.00+2.07
LME:  LEAD - 1985.00+0.92 ZINC - 2963.50+0.73
FOREX:  USD/JPY - 156.48+0.44 EUR/GBP - 1.0407-0.08
FOREX:  EUR/USD - 1.0407-0.08 GBP/USD - 1.2316-0.18
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44156.73+0.30 NASDAQ - 20009.34+1.28
STOCKS US: S&P 500 - 6086.37+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39646.25+1.58 TOPIX - 2737.19+0.87
STOCKS CHINA:  HANG SENG - 19778.77-1.63 SSEC - 3213.62-0.89
STOCKS EUR:  FTSE100 - 8545.13-0.04 CAC40 - 7837.40+0.86
STOCKS EUR:  DAX - 21254.27+1.01
22/01/2025  CBA:  USD - 398.74-0.10 GBP - 493.00+4.66
22/01/2025  CBA:  EURO - 416.60+3.80
22/01/2025  CBA:  GOLD - 35098.00+377.00 SILVER - 390.81+2.85
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին
23/01/2025 11:43
Կիսվել

Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում՝  իրենց և իրենց ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերից։ Սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե 2024 թվականի ընթացքում Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ Հայաստանում գործող կրթական հաստատությունում կատարել եք ուսման վճար։

Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար պետք է ծառայություն մատուցողից` ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից, պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ։ Եթե սոցիալական ծախսը կատարել եք Ձեր ընտանիքի անդամի համար, սակայն հայտարարատուն Դուք եք, ապա պետք է ներկայացնեք նաև ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայության համարանիշը, նաև նրա ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը։

Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը տարեկան 50 000 դրամ է, իսկ կրթության գծով` տարեկան առավելագույն չափը 100 000 դրամ է։

Եթե հայտարարագիր ներկայացրած քաղաքացին սոցիալական փաթեթի շահառու է, ապա անձամբ չի կարող օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից, փոխարենը կարող է օգտվել միայն ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերի մասով։

Եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին օգտվում է հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող է օգտվել, եթե հաշվետու տարվա համար  հաշվարկված և (կամ) վճարված եկամտային հարկի գումարների և նրան վերադարձված եկամտային հարկի գումարների միջև առկա է դրական տարբերության:

Սոցիալական ծախսի փոխհատուցում ստանալու համար կարող եք դիմում ներկայացնել, եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնելուց հետո, միևնույն՝ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում։

 

22/01/2025
դրամ
Դոլար (USD)
398.74
-0.10
Եվրո (EUR)
416.60
+3.80
Ռուբլի (RUR)
4.05
+0.05
Լարի (GEL)
139.52
-0.43
35098.00
+377.00
Արծաթ
390.81
+2.85