Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԲԱՐՔԵՄՓ ԵՐԵՎԱՆ 2013»-Ը
08/05/2013 16:05
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԲԱՐՔԵՄՓ ԵՐԵՎԱՆ 2013»-Ը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ հազար մասնագետ՝ ծրագրավորողներ, ճարտարագետներ, բլոգերներ, օն-լայն լրագրողներ և սոցիալական ցանցերի ակտիվիստներ, մայիսի 11-ին և 12-ին հնարավորություն կունենան մասնակցելու «ԲարՔեմփ Երևան 2013» կոնֆերանսին։ Հայաստանյան ՏՏ ոլորտին յուրահատուկ աշխուժություն եւ ստեղծագործական ոգի բերող «ԲարՔեմփը» Երեւանում անցկացվում է հինգերորդ տարին անընդմեջ։

Հայաստանի ամերիկյան համալսարանի Փարամազ Ավեդիսյանի մասնաշենքում անցկացվող ոչ պաշտոնական կոնֆերանսի մասնակիցները այս տարի կրկին հնարավորություն կունենան նոր գիտելիքներ եւ հմտություններ ձեռքբերել` մասնակցելով «ԲարՔեմփի» հատուկ հյուրերի կողմից վարվող վարպետության դասընթացներին, ելույթ ունենալ` կիսվելով սեփական փորձով հատուկ այդ նպատակով տրամադրվող լսարաններում, քննարկել համացանցային տեխնոլոգիաները, ծրագրավորման կիրառական խնդիրները, ճարտարագիտական նորարար լուծումներն ու սոցիալական մեդիայի վերջին զարգացումները տարածաշրջանում և աշխարհում։

Այս տարի միջոցառմանը ելույթ ունենալու համար հրավիրվել է Google ընկերության ամերիկյան կենտրոնակայանում աշխատող ավագ ծրագրավորող Դևիդ Գարսիա Քինթասը: Հատուկ Բարքեմփին մասնակցելու համար Երևան կայցելեն նաև ճգնաժամային քարտեզագրության և սոցիալական մեդիայի ռազմավարության մասնագետ Անահի Այալա Իակուչին, ինչպես նաև ռուսաստանյան ՌԻԱ-Նովոստի գործակալության ինֆոգրաֆիկաների և վիզուալիզացիայի մասնագետներ Ֆիլիպ Կացը և Միխայիլ Դունաևը: Հյուրերը դասախոսություններ կկարդան և վարպետության դասընթացներ կանցկացնեն միջոցառման մասնակիցների համար:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Օրանժ-Արմենիա» ընկերությունից՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ «ԲարՔեմփ Երևան 2013»-ի գլխավոր հովանավորն է Orange-ը:

«Որպես ինտերնետի ծառայություններ մատուցող ընկերություն և շարժական ինտերնետի առաջատարը հայաստանում` մենք մեզ պատասխանատու ենք զգում նաև երկրում վեբ միջավայրի կատարելագործմանն աջակցելու գործում: Մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում այս նախագիծը, որի իրականացմանն արդեն երկրորդ անգամ ենք աջակցում ինչպես ֆինանսապես, այնպես էլ իհարկե՝ մասնակիցներին Orange Ինտերնետ տրամադրելով: Վստահ ենք, որ այն բացառիկ միջավայրը, որը կստեղծվի ԲարՔեմփի ժամանակ, մտքերի և փորձի փոխանակման յուրահատուկ հարթակ կստեղծի: Կարծում ենք, որ այս իրադարձությունը, ի թիվս այլ նման միջոցառումների, չափազանց կարևոր է երկրում տեղեկատվական հասարակության ձևավորման և ստեղծագործ միտքը խթանելու համար», -ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

(Չ)կոնֆերանսին մասնակցելու համար կարելի է գրանցվել «ԲարՔեմփ Երևանի» կայքում՝ www.barcamp.am:

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է, որը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում։ ԲարՔեմփի մասնակիցներն իրենք են նախապատրաստում եւ ներկայացնում զեկուցումներ, նախաձեռնում քննարկումներ։ ԲարՔեմփ Երեւան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: ԲարՔեմփի օրակարգը ձեւավորվում է միայն միջոցառման բացումից հետո, երբ մասնակիցները գրատախտակի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։

AMP
15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87