Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Skoda-ն սկսել է Elroq էլեկտրական քրոսովերի սերիական արտադրությունը
23/01/2025 15:22
Կիսվել

Skoda-ն սկսել է Elroq էլեկտրական քրոսովերի սերիական արտադրությունը

Սկսվել է նոր Skoda Elroq էլեկտրական մեքենայի սերիական արտադրությունը: Մոդելը, որը վերջերս սկսել է հավաքվել, ներկայացվել էր անցյալ տարվա աշնանը: Elroq-ը դարձել է չեխական ապրանքանիշի ուղենիշը. այն ոչ միայն ամենամատչելի էլեկտրական քրոսովերն է, այլ նաև նոր կորպորատիվ ոճի առաջին մեքենան:

Elroq-ի գները սկսվում են 33.9 հազար եվրոյից: Համեմատության համար սա ընդամենը մի քանի հարյուր եվրոյով ավելի թանկ է, քան բենզինային շարժիչով Karoq-ը:

Այն գործարանում, որտեղ մեկնարկել է Elroq-ի արտադրությունը, հավաքվում են էլեկտրական Enyaq-ը և Octavia ընտանիքը, բայց ոչ բոլորը: Octavia-ի մի մասը տեղափոխվել է այլ հավաքման վայր՝ այս գործարանի արտադրական հզորություններն ազատելու համար, քանի որ Skoda-ն ակնկալում է այստեղ օրական 600 Elroq արտադրել:

Ռեգո Ինշուրանս

Elroq-ը հիմնված է MEB մոդուլային հարթակի վրա, որը մշակվել է Volkswagen-ի կողմից:

Եվրոպայում նոր արտադրանքն առաջարկվում է չորս տարբերակով. Ամենաէժան Elroq 50-ը համալրված է 170 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով, ունի հետևի քարշակ, մարտկոցի հզորությունը 55 կվտ/ժամ է և ապահովում է մինչև 375 կիլոմետր ճանապարհ: Elroq 60-ը նույնպես հետնաքարշակ է, սակայն նրա էլեկտրաշարժիչն արտադրում է 204 ձիաուժ հզորություն, մարտկոցի հզորությունը 63 կվտ/ժ է, ինչը բավարար է ավելի քան 400 կիլոմետր ճանապարհ անցնելու համար:

Շարքի երրորդ հետնաքարշ տարբերակն ամենահզորն է. Elroq 85-ն ունի 286 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչ: Իսկ լիաքարշակ Elroq 85x-ն ունի երկու էլեկտրական շարժիչ՝ 299 ձիաուժ ընդհանուր հզորությամբ: Մարտկոցի հզորությունը 82 կվտ/ժ է: Մեկ լիցքավորումը բավարար է 560 կիլոմետր երթևեկելու համար:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է Կասկո ապահովագրություն՝ սկսած 40,000 դրամից։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41