«Արդշինբանկ» ՓԲԸ-ն չի լուծարվում, ԿԲ տարածված հաղորդագրությունը վերաբերում է այլ ընկերության
ՀՀ կենտրոնական բանկը հստակեցնում է, որ 2025թ. հունվարի 29-ի մամլո հաղորդագրության մեջ խոսքը գնում է «Արդշինբանկ լուծարվող բանկ» ԲԲԸ մասին՝ 2003 թ.-ին բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչված «Արդշինբանկ» ԲԲԸ լուծարմանը։
Համապատասխանաբար, նշված ընկերությունը որևէ առնչություն չունի ո՛չ գործող «Արդշինբանկ» ՓԲԸ հետ, ո՛չ էլ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ (նախկին «HSBC բանկ Հայաստանի»-ի) հետ։