Ֆինանսական

USD BUY - 389.00-0.50 USD SELL - 393.00+0.50
EUR BUY - 428.00+3.00 EUR SELL - 436.00+3.00
OIL:  BRENT - 64.67+7.11 WTI - 61.66+8.16
COMEX:  GOLD - 3141.10+4.04 SILVER - 31.12+4.50
COMEX:  PLATINUM - 936.60+2.86
LME:  ALUMINIUM - 2349.00-0.91 COPPER - 8655.50-0.88
LME:  NICKEL - 14180.00-1.28 TIN - 32603.00-3.91
LME:  LEAD - 1869.50-0.03 ZINC - 2563.00-1.97
FOREX:  USD/JPY - 146.69+1.12 EUR/GBP - 1.0981-0.51
FOREX:  EUR/USD - 1.0981-0.51 GBP/USD - 1.2844+0.05
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 40608.45+7.87 NASDAQ - 17124.97+12.16
STOCKS US: S&P 500 - 5456.90+9.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 31714.03-3.93 TOPIX - 2349.33-3.40
STOCKS CHINA:  HANG SENG - 20264.49+0.68 SSEC - 3186.81+1.31
STOCKS EUR:  FTSE100 - 7679.48-2.92 CAC40 - 6863.02-3.34
STOCKS EUR:  DAX - 19670.88-3.00
09/04/2025  CBA:  USD - 391.78+0.77 GBP - 501.83+2.98
09/04/2025  CBA:  EURO - 432.41+5.08
09/04/2025  CBA:  GOLD - 37982.00+83.00 SILVER - 381.85+0.63
2024թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ խոշոր հարկատու առևտրային բանկերի մուծած հարկերի ծավալը նվազել է 8.84%-ով. Առաջատարն Ամերիաբանկն է
30/01/2025 14:47
Կիսվել

2024թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ խոշոր հարկատու առևտրային բանկերի մուծած հարկերի ծավալը նվազել է 8.84%-ով. Առաջատարն Ամերիաբանկն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են Հայաստանում գործող առևտրային բանկերը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկը։

2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 8.65%-ով կամ 2.23 մլրդ դրամով՝ կազմելով 23.49 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 7-րդ հորիզոնականում է։

Ակբա բանկը երկրորդն է՝ 13.27 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 0.16%-ով կամ 21.35 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 18-րդ հորիզոնականում է։

Ինեկոբանկը երրորդն է՝ 11.08 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 12.29%-ով կամ 1.21 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 23-րդն է։

Չորրորդը Յունիբանկը է՝ 7.87 մլրդ դրամ վճարված հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 93.29%-ով կամ 3.8 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 32-րդն է։

Կոնվերս Բանկն հինգրորդն է՝ 7.82 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.11%-ով կամ 85.69 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 33-րդն է։

Վեցերորդ տեղում է Արդշինբանկը՝ վճարած 6.73* մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 72.93%-ով կամ 18.13 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 42-րդ հորիզոնականում է:

ԱյԴի բանկը յոթերորդն է՝ 6.42 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 2.00%-ով կամ 125.98 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 45-րդ հորիզոնականում է։

Արարատբանկն ութերորդն է՝ վճարված 6.06 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4.48%-ով կամ 259.58 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 48-րդ հորիզոնականում է։

Իններորդ տեղում է Էվոկաբանկը՝ 5.64 մլրդ դրամ վճարված հարկով։ 2023թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 29.55%-ով կամ 2.37 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 51-րդ հորիզոնականում է։

ՎՏԲ-Հայաստան բանկը 10-րդն է՝ վճարած 5.36 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 37.23%-ով կամ 1.46 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 54-րդ է։

11-րդ հորիզոնականում Հայէկոնոմբանկն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 5.22 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 14.75%-ով կամ 671.57 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 56-րդ հորիզոնականում է։

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ բանկը (նախկինում «HSBC բանկ Հայաստան») 12-րդն է՝ 4.96 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 7.89%-ով կամ 425.07 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 63-րդ հորիզոնականում է։

ԱՄԻՕ բանկը (նախկինում՝ Հայբիզնեսբանկ) 13-րդն է՝ վճարած 4.55 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 29.01%-ով կամ 1.02 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 68-րդն է։

Ֆասթ բանկը 14-րդն է՝ վճարած 4.15 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 29.28%-ով կամ 939.82 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 74-րդ հորիզոնականում է։

Արմսվիսբանկը 15-րդն է՝ 2.92 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 5.33%-ով կամ 164.43 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 108-րդ հորիզոնականում է։

Մելլաթ բանկը 16-րդն է՝ վճարած 1.52 մլրդ դրամ հարկով։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 50.63%-ով կամ 510.47 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 203-րդն է։

Արցախ բանկը 17-րդն է՝ վճարած 1.48 մլրդ դրամ հարկով։ Բանկն ընդհանուր ցուցակում 211-րդն է։

Բիբլոս Բանկ Արմենիան 18-րդն է՝ 1.08 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 14.35%-ով կամ 135.04 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 291-րդ հորիզոնականում է։

Ինչ կայանում է Կենտրոնական բանկին, ապա 2024թ. հունվար-դեկտեմբերին բանկի կողմից վճարվել է 2.09 մլրդ դրամ հարկ, 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 24.52 մլն դրամով կամ 1.16%-ով։

Ցուցակում տեղ գտած առևտրային բանկերի կողմից 2024թ․ հունվար-դեկտեմբերին ընդհանուր առմամբ մուծվել է 119.63 մլրդ դրամ հարկ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից պակաս է 8.84%-ով կամ 11.6 մլրդ դրամով (համեմատության մեջ հաշվի չի առնված Արցախ բանկի 2023թ. հունվարի-դեկտեմբերին մուծած հարկերի ծավալը)։

Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 6.75%-ը։ 2023թ. համադրելի ժամանակահատվածում նշված ցուցանիշը կազմել էր 7.67%։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 29/01/25 դրությամբ՝ 398.27 դրամ), ապա բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 300.37 մլն դոլար։

2024թ. հունվար-դեկտեմբերին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Յունիբանկը՝ 3.8 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով նույնպես առաջատար է Յունիբանկը՝ +93.29%։

*2024թ. հունվար-սեպտեմբերին ՊԵԿ-ի կողմից Արդշինբանկի համար հրապարակցվել է 8.13 մլրդ դրամ ցուցանիշը, իսկ ամբողջ տարվա համար՝ 6.73 մլրդ դրամ։

2024թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ խոշոր հարկատու առևտրային բանկերի մուծած հարկերի ծավալը նվազել է 8.84%-ով. Առաջատարն Ամերիաբանկն է

ՀՀ խոշոր հարկատու բանկեր. 2024թ. հունվար-դեկտեմբեր

NoԱնվանումՀարկ*
7ԱՄԵՐԻԱԲԱՆԿ23,493,354
18ԱԿԲԱ ԲԱՆԿ13,271,347
23ԻՆԵԿՈԲԱՆԿ11,075,819
32ՅՈՒՆԻԲԱՆԿ7,866,834
33ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ7,825,009
42ԱՐԴՇԻՆԲԱՆԿ6,731,205
45ԱյԴի Բանկ6,417,506
48ԱՐԱՐԱՏԲԱՆԿ6,059,116
51ԷՎՈԿԱԲԱՆԿ5,644,941
54ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ5,363,601
56ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ5,223,784
63Արդշինինվեստբանկ4,964,967
68ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ4,550,822
74ՖԱՍԹ ԲԱՆԿ4,150,025
108ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ2,918,244
203ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ1,518,785
211ԱՐՑԱԽԲԱՆԿ1,475,367
291ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ1,076,290
ԸՆԴԱՄԵՆԸ119,627,016
156ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ2,087,597
* Հարկերի ծավալը՝ (հազար դրամ)
09/04/2025
դրամ
Դոլար (USD)
391.78
+0.77
Եվրո (EUR)
432.41
+5.08
Ռուբլի (RUR)
4.56
+0.00
Լարի (GEL)
141.95
+0.02
37982.00
+83.00
Արծաթ
381.85
+0.63