Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի  տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին
30/01/2025 18:40
Կիսվել

Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի  տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին

Հունվարի 20-22-ը Ֆիրա Բարսելոնա Գրան Վիայում տեղի է ունեցել  ICE Barcelona-ն, որի շրջանակում ներկայացվել են ոլորտի վերջին նորարարություններն ու նախորդ տարվա կարևոր ձեռքբերումները։  Միջոցառման երեք օրերի ընթացքում Էքսպոյի տարածք են այցելել ավելի քան 80, 000 հյուրեր աշխարհի տարբեր անկյուններից։

Fastex-ը, Web3 փոխակերպման համատեքստում, ներկայացրել է խաղային ոլորտի համար նախատեսված մի շարք առաջատար պրոդուկտներ և լուծումներ։ Բլոկչեյնը որպես ծառայություն  (BaaS) լուծումն աջակցում է նախագծերին՝ իրականացնել բլոկչեյն տեխնոլոգիաներ ինտեգրացիան ավելի սահուն և հեշտ տարբերակով։ Վերջերս Fastex-ը ներկայացրել է նաև   White Label կրիպտո փոխանակման հարթակի լուծումը, որը թույլ է տալիս ընկերություններին ստեղծել և կառավարել իրենց սեփական փոխանակման հարթակները և ինտեգրել կրիպտոակտիվներ։

Վերոնշյալ բոլոր ծառայությունների կողքին Fatex էկոհամակարգը ներկայացնում է Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Pay վճարային համակարգը, Fastex Wallet-ը, YoHealth-ը, YoCerebrum-ը, ftNFT հարթակը, AKNEYE նախագիծը և Bahamut բլոկչեյնը՝ FTN հիմնական կրիպտոակտիվով։

Fastex-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը խոսել է Fastex Exchange-ի Աֆիլիեյթ ծրագրի մասին, որը գործարկվել է մի քանի օր առաջ։ Ծրագրին կարող են միանալ գործընկերներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։

Միջոցառման շրջանակում նշվել է FTN կրիպտոակտիվի երկրորդ տարեդարձը։ FTN-ն սպառողական թոքեն է, որը Bahamut բլոկչեյնի հիմնական կրիպտոակտիվն է: FTN-ի շուկայական կապիտալի ցուցանիշը 1.65 մլրդ դոլար է։

Այս պահին Bahamut բլոկչեյնի վրա կա FTN-ի սեփականատեր հանդիսացող (holder)   6,5 մլն գրանցված դրամապանակի հասցե։ Նախորդ երկու տարիների ընթացքում FTN-ը հասցրել է ցուցակվել ավելի քան 16 կրիպտո փոխանակման հարթակում և ինտեգրվել է 10-ից ավելի վճարային համակարգերում։ Կրիպտոակտիվը կիրառվում է նաև մի շարք DeFi (ապակենտրոնացված ֆինանսներ) հարթակներում, ինչպիսին են՝ Ortak, Lolik, Mutuari և YoHealth հավելվածը։

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet–ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44