Այլ Լուրեր

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.50 EUR SELL - 419.00+2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4107.90+0.99 SILVER - 58.66+0.00
COMEX:  PLATINUM - 1651.00+2.92
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64931.19+0.50 TOPIX - 4066.07+1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 25207.18+0.98 SSEC - 3858.25+1.15
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
27/07/2026  CBA:  USD - 366.72+0.85 GBP - 488.51+1.1
27/07/2026  CBA:  EURO - 417.91+1.48
27/07/2026  CBA:  GOLD - 47955+375 SILVER - 687.67-2.35
«Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթը մեկնարկել է
30/01/2025 20:01
Կիսվել

«Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթը մեկնարկել է

2025 թվականի հունվարի 24-ին պաշտոնապես մեկնարկեց «ԻՄ ԸՆԿԵՐ ԱԼԵՆԸ» ընթերցանության մրցույթը, որը համատեղ իրականացնում են «Կորիզ» կրթական ծրագիրը և «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը։ Մրցույթն անցկացվում է երկրորդ անգամ՝ դառնալով կրթական կարևորագույն միջոցառում՝ խթանելով դպրոցականների ընթերցասիրությունը և մտավոր զարգացումը։

«Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթը բաղկացած երկու փուլից և մրցանակաբաշխությունից։ Առաջին փուլն անցկացվում է օնլայն տարբերակով, իսկ երկրորդը՝ օֆլայն։ Մրցույթի հաղթողների անունները կհայտարարվեն Koreez 2025 շոու-մրցանակաբաշխության ժամանակ։

Մրցույթի հաղթող աշակերտներն ընդհանուր 1,500,000 դրամ մրցանակային ֆոնդից կստանան «Ալենյան» կրթաթոշակ՝ 200,000, 150,000 և 100,000 դրամ, ինչպես նաև այլ խրախուսական նվերներ։

ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների 3-9-րդ դասարանի աշակերտները։ Գրանցման համար անհրաժեշտ է մուտք գործել www.koreez.am կայք և ընտրել համապատասխան բաժինը։ Մրցույթի գրանցման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 2-ը։

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

«Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթը նպատակ ունի խթանել ընթերցասիրությունը, զարգացնել դպրոցականների լեզվամտածողական կարողությունները, բարելավել նրանց քննադատական մտածողությունը և նպաստել կրթական առաջադիմությանը։ Ընթերցանությունը կարևոր դեր ունի աշակերտների մտավոր զարգացման մեջ՝ հարստացնելով նրանց բառապաշարը, խորացնելով գիտելիքները և աջակցելով ինքնուրույն ուսուցմանը, որը մեծապես նպաստում է նրանց ապագա հաջողությանը։

Մրցույթն անվանակոչված է Արցախի հերոս Ալեն Մարգարյանի պատվին՝ նպատակ ունենալով դաստիարակել հայրենասեր, բանիմաց և ընթերցասեր նոր սերունդ։ 2024 թվականին անցկացված առաջին մրցույթին մասնակցեցին ավելի քան 2200 աշակերտներ, որոնցից 100-ից ավելին խրախուսվեցին, իսկ լավագույն 7-ը ստացան

գլխավոր մրցանակներ, ներառյալ ընտանիքով ճանապարհորդություն դեպի Դուբայ։ Մրցույթը խթան հանդիսացավ ոչ միայն ընթերցանության, այլև հայկական գրքերի վաճառքի աճի համար, որի ցուցանիշը գերազանցեց 4000-ը։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Koreez կրթական կենտրոն՝ 094 287969, 091 297969

Էլ. փոստ` [email protected]

27/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.72
+0.85
Եվրո (EUR)
417.91
+1.48
Ռուբլի (RUR)
4.7052
+0.0289
Լարի (GEL)
139.58
+0.31
47955
+375
Արծաթ
687.67
-2.35