Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
«Ֆլեշ» ընկերության ու «Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ի միջև ստորագրվեց հուշագիր
05/02/2025 16:22
Կիսվել

«Ֆլեշ» ընկերության ու «Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ի միջև ստորագրվեց հուշագիր

ԱՊՀ երկրներում «Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ն ու «Ֆլեշ» ընկերությունը  ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Ստորագրված հուշագրի շրջանակում նախատեսվում է «Ֆլեշ» ընկերության  հաջողության պատմությունն ընդգրկել պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի հեղինակած  «Ժամանակակից մարքեթինգի հիմունքներ. Հայաստանի հրատարակություն» գրքում։

ԱՊՀ  երկրներում «Kotler Impact» ընկերության ներկայացուցիչ, «AWE Consulting» ՍՊԸ-ի Հայաստանի գործընկեր Մերի Գրիգորյանը նշեց՝ «Ֆլեշ»-ը վառելիք ներմուծող առաջատար ընկերություն է և տարիների ընթացքում ստեղծել է մրցունակ բրենդ և վստահելի գործընկերային հարաբերություններ:

««Ֆլեշ» ընկերությունը հայտնի է իր նորարարական լուծումներով և հաճախորդամետ մոտեցմամբ: Ընկերության հաջողության պատմությունը կարևոր օրինակ կդառնա ուսանողների, մարքեթինգի մասնագետների և բիզնես համայնքի համար՝ ցույց տալով, թե ինչպես է հնարավոր հայաստանյան շուկայում զարգացնել մրցունակ բրենդ »,- ասաց  Մերի Գրիգորյանը:

«Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանը պատմեց, որ ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին և զբաղվել է վառելիքի մեծածախ և մանրածախ վաճառքով:

«Սակայն, արդեն մեկ տարի է՝ մենք ոլորտի ուղղություն ենք փոխել. այժմ ընկերությունը դիրքավորվել է որպես ճանապարհային ենթակառուցվածքներում ծառայություններ մատուցող ընկերություն:

Այսուհետ, բացի ավանդական վառելիքից, սպառողները մեր ենթակառուցվածքներում կարող են  օգտվել  նաև խանութներից և արագ սնվելու հնարավորությունից: Ինչպես նաև, այս տարի շատ կետերում կլինեն  էլեկտրական գերարագ լիցքավորիչներ»,- ասաց Բեգլարյանը:

Նա ընդգծեց՝ շատ են  կարևորում «Kotler Impact» ընկերության ներկայացուցիչ, «AWE Consulting» ՍՊԸ-ի հետ համագործակցությունը, ինչի արդյունքում հնարավորություն կունենան ներկայացնելու ընկերության 30 տարվա անցած ուղին:

«Կարևոր ենք համարում, որպեսզի մեր պատմության մեջ  նշվեն նաև այն անհաջողությունները, որոնք հետագայում վերածվել են հաջողության: Կրթությունը կարևոր բաղադրիչ է, կարծում եմ՝ դա է վաղվա գրավականը: Հայաստանում ստեղծված քիչ ընկերություններ կան, որոնք այսքան տարիների պատմություն ունեն:  Մեր անցած ճանապարհի ընթացքում հավաքել ենք մի շարք ուսուցողական նյութեր,  որոնք ցանկանում ենք տրամադրել մեր գալիք սերունդին»,- նշեց  Սանասար Բեգլարյանը:

«Ժամանակակից մարքեթինգի հիմունքները»-ը պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի և «Kotler Impact»-ի վերջին համաշխարհային նախաձեռնությունն է: Այն իրականանում է աշխարհի 50-ից ավելի երկրում, այդ թվում՝ Հայաստանում: 

 Յուրաքանչյուր երկրի հրատարակությունում տեղ են գտնում տվյալ երկրում գործունեություն ծավալող լավագույն ընկերությունների հաջողության պատմությունները և նրանց իրականացրած մարքեթինգային ռազմավարությունները: «Ժամանակակից մարքեթինգի հիմունքներ. Հայաստանի հրատարակություն» գիրքը լույս կտեսնի 2025 թվականին՝ հայերեն և անգլերեն: 

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28