FIAT-Ը ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲՐԵՆԴ
Իտալական Fiat ընկերությունը քննարկում է իր կենտրոնական գրասենյակը Իտալիայից ԱՄՆ տեղափոխելու հարցը: Bloomberg-ը գրում է, որ Fiat և Chrysler ընկերությունների ալյանսի շահույթի հիմնական մասը ձևավորվում է ամերիկյան շուկայում, ինչով և կարող է բացատրվել նման որոշումը:
Նշենք, որ 2012 թվականին ԱՄՆ-ին բաժին էր ընկել Fiat-Chrysler այլանսի եկամուտների 75%-ը: Միևնույն ժամանակ, կոնցեռնի եվրոպական ստորաբաժանումը գրանցել էր 700 մլն եվրոյի վնաս: