Ֆինանսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 65326.42-3.16 TOPIX - 4012.31-3.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25495.07+0.09 SSEC - 3894.42-2.40
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
19/08/2026  CBA:  USD - 364.96-0.29 GBP - 494.85+0.85
19/08/2026  CBA:  EURO - 423.65+0.84
19/08/2026  CBA:  GOLD - 51670-68 SILVER - 763.87-6.59
Հունվարին ՀԴՄ կիրառման կանոնների խախտման տուգանաչափը կազմել է շուրջ 220.6 մլն դրամ
20/02/2025 15:02
Կիսվել

Հունվարին ՀԴՄ կիրառման կանոնների խախտման տուգանաչափը կազմել է շուրջ 220.6 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը հնարավորություն կտա ապահովել կայուն և վստահելի բիզնես միջավայր։ ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և զերծ մնալ հարկային օրենսդրության պահանջները խախտելուց։

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հունվար ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 461 դեպք և շուրջ 220․6 մլն դրամի չափով տուգանք։

Արձանագրված խախտումներից 27 դեպքով 27 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 64 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում.

  • ավտոգազալցակայանում 4 հարկ վճարողի մոտ 4 դեպքով արձանագրվել է 4.44 մլն դրամ տուգանք,
  • hագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի, ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․24 մլն դրամ տուգանք,
  • հանրային սննդի (հանդիսությունների սրահ ունեցող և չունեցող) ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․53 մլն դրամ տուգանք,
  • հանրային սննդի (չունի հանդիսությունների սրահ) ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով արձանագրվել է շուրջ 4.7 մլն դրամ տուգանք,
  • հացի կամ հացաբուլկեղենի արտադրության և մթերային խանութի ոլորտներում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 21 մլն դրամ տուգանք,
  • hեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․2 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման, ավտոպահեստամասերի առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 8 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․24 մլն դրամ տուգանք,
  • մթերային խանութում 10 հարկ վճարողի մոտ 10 դեպքով արձանագրվել է 16․67 մլն դրամ տուգանք,
  • մսամթերքի արտադրութան, մսամթերքի առևտրի և ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․4 մլն դրամ տուգանք,
  • տնտեսական ապրանքների խանութի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․2 մլն դրամ տուգանք,
  • այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․3 մլն դրամ տուգանք։

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 27 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների:

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 461 հարկ վճարողների ցանկը:

19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
51670
-68
Արծաթ
763.87
-6.59