Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
Որոնք են Honda-ի 10 ամենագեղեցիկ մոդելները
21/02/2025 12:44
Կիսվել

Որոնք են Honda-ի 10 ամենագեղեցիկ մոդելները

Ավտոմեքենաների աշխարհում Honda-ն ոչ միայն անուն է, այլ նորարարության, հուսալիության և դիզայնի խորհրդանիշ: Ավելի քան 70 տարվա պատմության ընթացքում ճապոնական ապրանքանիշը ստեղծել է մեքենաներ, որոնք դարձել են գեղեցկության չափանիշներ՝ համադրելով նրբագեղությունը տեխնիկական կատարելության հետ:

Ստորև ներկայացնում ենք Honda-ի 10 ամենագեղեցիկ մոդելները:

Ռեգո Ինշուրանս

Honda S600 (1964–1966)

Կոմպակտ S600 ռոդսթերը՝ S500-ի իրավահաջորդը համարվում է Ճապոնիայի հետպատերազմյան վերածննդի խորհրդանիշը:

Honda NSX (1990–2005)

Ճապոնական այս սուպերքարը մարտահրավեր է նետում Ferrari-ին: Այրթոն Սեննայի ներդրմամբ մշակված առաջին սերնդի NSX-ը դարձել է 90-ականների խորհրդանիշ:

Honda CRX (1983–1991)

Իսկ այս մոդելը դարձել է բարձր տեխնոլոգիաների դարաշրջանի խորհրդանիշ: Այն ունի դիզայն, որը երբեք չի հնանում և այսօր էլ շարունակում է ոգեշնչել ավտոսիրողներին ու ավտոարտադրողներին:

Honda Prelude (1978–2001)

Իսկ այս մոդելը ներդաշնակություն ու հստակություն սիրողների համար է՝ երկար լուսարձակներ, թեք տանիք: Սա 90-ականների գեղագիտության գագաթնակետն էր:

Honda Integra Type R (1995–2001)

Սպորտային ոճի ու մինիմալիզմի իսկական համադրությամբ Integra Type R-ն ունի դիզայն, որն արագություն է բարձրացնում նույնիսկ անշարժ վիճակում:

Honda S2000 (1999–2009)

Ռոդսթեր, որը մարմնավորում է ազատության ոգին:Թվային գործիքների վահանակը և կարմիր «մեկնարկ» նշանով ղեկը ստիպում էին սիրտն ավելի արագ բաբախել:

Honda Civic Type R (2017–մեր օրեր)

Ագրեսիան արվեստի գործի վերափոխելու բացառիկ օրինակ է այս մոդելը: Սա դիզայն է, որը ուշադրություն չի աղերսում, այլ պահանջում է:

Honda Accord Coupe (2013–2017)

Նրբագեղություն՝ առանց փոխզիջումների: Accord Coupe-ն ապացուցում է, որ սեդանները կարող են ձանձրալի լինել, իսկ կուպենները՝ երբեք:

Honda Sports EV Concept (2017)

Ռետրոֆուտուրիզմի մաքուր դրսևորում. Տոկիոյի ավտոսրահում ներկայացված կոնցեպտը համատեղում էր 1960-ականների ռոդսթերների ոգին ապագայի տեխնոլոգիայի հետ: Sports EV Concept-ը հիշեցնում է մեզ, որ նույնիսկ էլեկտրական դարաշրջանում Honda-ի դիզայնը կմնա պոետիկ:

Honda NSX երկրորդ սերունդ (2016–2022)

Հիպերմեքենա իր ժամանակից շուտ. սա պարզապես սուպերմեքենա չէ, այլ արվեստի գործ՝ ստեղծված արագության համար:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է Կասկո ապահովագրություն՝ սկսած 40,000 դրամից։

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43