Բիզնես

USD BUY - 392.00-0.50 USD SELL - 396.00+0.00
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 417.00+2.00
OIL:  BRENT - 74.31-0.16 WTI - 70.21-0.06
COMEX:  GOLD - 2952.50+0.10 SILVER - 33.01+0.55
COMEX:  PLATINUM - 993.30+0.65
LME:  ALUMINIUM - 2688.00-1.45 COPPER - 9559.00-0.05
LME:  NICKEL - 15517.00-0.94 TIN - 33677.00+0.84
LME:  LEAD - 2008.50+0.80 ZINC - 2928.00+0.33
FOREX:  USD/JPY - 149.39+0.07 EUR/GBP - 1.0517+0.56
FOREX:  EUR/USD - 1.0517+0.56 GBP/USD - 1.2675+0.36
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 43428.02-1.69 NASDAQ - 19524.01-2.20
STOCKS US: S&P 500 - 6013.13-1.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 38776.94+0.00 TOPIX - 2736.53+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23341.61-0.58 SSEC - 3373.03-0.18
STOCKS EUR:  FTSE100 - 8659.37-0.04 CAC40 - 8154.51+0.39
STOCKS EUR:  DAX - 22287.56-0.12
24/02/2025  CBA:  USD - 393.90-0.51 GBP - 497.97-0.80
24/02/2025  CBA:  EURO - 412.81+0.14
24/02/2025  CBA:  GOLD - 37159.00-21.00 SILVER - 417.03-2.19
Apple-ը 4 տարում 500 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ-ում և 20 հազար նոր աշխատատեղ կստեղծի
24/02/2025 19:16
Կիսվել

Apple-ը 4 տարում 500 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ-ում և 20 հազար նոր աշխատատեղ կստեղծի

Աշխարհի ամենաթանկ ընկերությունը՝ Apple Inc.-ը ծրագրում է 500 միլիարդ դոլար ներդնել ամերիկյան տնտեսության մեջ և առաջիկա չորս տարվա ընթացքում ստեղծել 20 հազար նոր աշխատատեղ:

Apple-ն այն անվանել է իր պատմության մեջ ամենահավակնոտ ներդրումային պլանը:

Մասնավորապես, Apple-ն իր գործընկերների հետ մտադիր է Տեխասում ստեղծել նորարարական արտադրական հարթակ, որտեղ կարտադրի Apple Intelligence տեխնոլոգիաներն աջակցող սերվերներ։ Ընկերությունը նաև ակադեմիա կհիմնի Միչիգանում՝ արտադրության աշխատակիցներին պատրաստելու համար։

IDram

Apple-ը կկրկնապատկի իր Advanced Manufacturing Fund-ը, որն այժմ կազմում է 5 միլիարդ դոլար, և կավելացնի իր ներդրումները ԱՄՆ-ում հետազոտությունների և զարգացման ոլորտում: Ընկերությունը նաև ներդրումներ է կատարում Apple TV+-ի համար բովանդակություն ստեղծելու համար 20 նահանգներում։

Ընկերությունը հայտարարեց հսկայական ծախսերի մասին մի քանի օր անց այն բանից հետո, երբ գործադիր տնօրեն Թիմ Քուկը հանդիպեց նախագահ Դոնալդ Թրամփին, որից հետո Թրամփը ասաց, որ Apple-ը «հարյուր միլիարդավոր դոլարներ կներդնի»: Նախկինում նա սպառնացել էր մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա, որտեղ Apple-ն արտադրում է իր արտադրանքի զգալի մասը։

Apple-ը ԱՄՆ-ի խոշորագույն հարկատուներից մեկն է և վերջին հինգ տարիների ընթացքում վճարել է ավելի քան 75 միլիարդ դոլարի հարկ, այդ թվում՝ 2024 թվականին՝ 19 միլիարդ դոլար:

Վերջին 12 ամիսների ընթացքում Apple-ի շուկայական կապիտալն աճել է 35.5%-ով՝ հասնելով 3.69 տրիլիոն դոլարի:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

24/02/2025
դրամ
Դոլար (USD)
393.90
-0.51
Եվրո (EUR)
412.81
+0.14
Ռուբլի (RUR)
4.48
+0.02
Լարի (GEL)
139.68
-1.11
37159.00
-21.00
Արծաթ
417.03
-2.19