Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԵՄ-ն մտադիր է մինչև 2027-ը ինտեգրել Մոլդովայի և Ուկրաինայի էներգետիկ շուկաները
24/02/2025 19:32
Կիսվել

ԵՄ-ն մտադիր է մինչև 2027-ը ինտեգրել Մոլդովայի և Ուկրաինայի էներգետիկ շուկաները

Եվրամիությունը նախատեսում է ամբողջությամբ ինտեգրել Ուկրաինայի և Մոլդովայի էներգետիկ համակարգերը ԵՄ էներգետիկ շուկայում, հայտնել են Եվրահանձնաժողովում։

«Եվրահանձնաժողովն առաջարկել է Ուկրաինային աջակցության նոր փաթեթ՝ պաշտպանելու իր էներգետիկ համակարգը և ապահովելու նրա ամբողջական ինտեգրումը եվրոպական էներգետիկ շուկայում: Այս փաթեթը թույլ կտա ուկրաինական էլեկտրաէներգիայի շուկային մինչև 2027 թվականի սկիզբը Մոլդովայի հետ միասին ամբողջությամբ միանալ ԵՄ շուկայի հետ»,- ասվում է ԵՀ մամուլի հաղորդագրությունում։

Էներգետիկ համակարգերի փոխկապակցումը Ուկրաինային թույլ կտա նաև հետագայում ինտեգրվել ԵՄ գազի հատվածին, պայմանով, որ Ուկրաինան զգալիորեն արագացնի անհրաժեշտ շուկայական բարեփոխումները։

Որպես ուղեկցող միջոցառումների փաթեթի մաս՝ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային ֆինանսավորել գազի գնումները։ Բացի այդ, փաթեթը կարագացնի ներդրումները վերականգնվող էներգիայի ոլորտում՝ ավելացնելով Ուկրաինայի արտադրական հզորությունը մեկ քառորդով կամ 1.5 ԳՎտ-ով:

«Այս նոր միջոցառումները կհիմնվեն ԵՄ ավելի քան 2 միլիարդ եվրոյի աջակցության վրա, որը տրամադրվել է վերջին երեք տարիների ընթացքում՝ բարելավելու Ուկրաինայի էներգետիկ համակարգի ճկունությունը», – մեկնաբանել է Մոլդովայի էներգետիկայի նախարարությունը:

Տարեսկզբից Մոլդովան գնում է իր ամբողջ ներկրվող էլեկտրաէներգիան Ռումինիայից, որտեղ գտնվում է MoldGRES-ը, որն անցյալ տարի ապահովել է աջ ափի էլեկտրաէներգիայի կարիքների 80%-ը։

Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանը և ԵՄ անդամ երկրները համաձայնության են եկել Մոլդովային 1.9 միլիարդ եվրոյի աջակցության նոր ծրագրի շուրջ: Միջոցները կտրամադրվեն 2025-2027 թվականներին Մոլդովայում սոցիալ-տնտեսական բարեփոխումներն արագացնելու համար։ Հիմնական գումարը 1.5 միլիարդ երկարաժամկետ արտոնյալ վարկերն են, մնացածը՝ դրամաշնորհներ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52