Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Մասկը պայքարում է չինական ընկերությունների հետ արբանյակային ինտերնետի գերակայության համար
24/02/2025 21:54
Կիսվել

Մասկը պայքարում է չինական ընկերությունների հետ արբանյակային ինտերնետի գերակայության համար

Միլիարդատեր Իլոն Մասկի Starlink կապի ցանցը բախվում է չինական կորպորացիաների աճող մրցակցությանը: Անցյալ նոյեմբերին Շանհայում գտնվող Space Sail-ը պայմանագիր ստորագրեց բրազիլական շուկա մուտք գործելու վերաբերյալ և հայտարարեց, որ բանակցություններ է վարում ավելի քան 30 երկրների հետ: Երկու ամիս անց ընկերությունը սկսեց իր գործունեությունը Ղազախստանում։

Անցյալ տարի Չինաստանը ռեկորդային թվով 263 արբանյակ է ուղարկել Երկրի ցածր ուղեծիր (մինչև 2,000 կմ), հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Analysys Mason խորհրդատվական գործակալության տվյալները։ Նման ցածր բարձրության վրա գործող արբանյակները տվյալները փոխանցում են չափազանց արդյունավետ՝ ապահովելով գերարագ ինտերնետ հասանելիություն հեռավոր համայնքներին, նավերին և ռազմական ուժերին:

Starlink-ը, սակայն, դեռևս առաջատարն է տիեզերքում. 2020 թվականից ի վեր ընկերությունը ավելի շատ արբանյակներ է ուղարկել Երկրի ցածր ուղեծիր, քան իր բոլոր մրցակիցները միասին վերցրած, հայտնում է Reuters-ը: Ներկայումս կան մոտ 7,000 Starlink արբանյակներ, և ընկերությունը նպատակ է դրել մինչև 2030 թվականը այդ թիվը հասցնել 42,000-ի:

IDram

Պեկինը նաև նախատեսում է արձակել 43,000 արբանյակ առաջիկա տասնամյակների ընթացքում և ագրեսիվորեն ֆինանսավորում է հրթիռներ ստեղծելու նախագծեր, որոնք կարող են մի քանի արբանյակներ ուղարկել ուղեծիր, հայտնում է Reuters-ը:

«Վերջնական նպատակը որքան հնարավոր է շատ ուղեծրային դիրքեր զբաղեցնելն է», – գործակալությանը ասել է Հնդկաստանի Observer Research Foundation-ի տիեզերական տեխնոլոգիաների փորձագետ Չայտանյա Գիրին:

Չինաստանը 2023 թվականին հրապարակել է Երկրի ցածր ուղեծրի արբանյակային տեխնոլոգիայի հետ կապված ռեկորդային 2,449 արտոնագիր՝ 2019 թվականի 162 արտոնագրի համեմատ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Anaqua-ի տվյալները։

Չինաստանի ջանքերը՝ զբաղեցնելու Երկրի ուղեծրի ավելի մեծ մասը, անհանգստություն է առաջացրել արևմտյան քաղաքականություն մշակողների շրջանում, ովքեր վախենում են, որ դա կարող է ընդլայնել Պեկինի ինտերնետ գրաքննության ռեժիմը: Փետրվարյան հոդվածում Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի հետազոտողները ասում են, որ Վաշինգտոնը պետք է ուժեղացնի համագործակցությունը գլոբալ հարավի երկրների հետ, եթե ցանկանում է «լրջորեն հակազդել թվային ոլորտում Չինաստանի աճող ազդեցությանը»:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12