ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Եվրամիության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային:
Նախարարության Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման շրջանակներում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի կողմից բարձր են գնահատվել այն աշխատանքները, որոնք ՀՀ-ի կողմից իրականացվել են ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի, այդ թվում նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների ուղղությամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ձգտելու է մեծացնել ջանքերը եվրաինտեգրման գործընթացների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի, մասնավորապես` նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գաթնաժողովի շրջանակներում Ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրմանը և ԽՀԱԱԳ ստեղծման շուրջ բանակցային գործընթացներին: