LENOVO-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ 34% ԱՃ
Անհատական համակարգիչների արտադրության ոլորտում առաջատար չինական Lenovo ընկերությունն ամփոփել է 2012-2013 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները:
Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում, որն ավարտվել է ընթացիկ տարվա մարտի 31-ին, ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 34%-ով և կազմել 635 մլն ԱՄՆ դոլար:
Հատկանշական է, որ շահույթի առավել մեծ աճ Lenovo-ն գրանցել է չորրորդ եռամսյակում: Այսպես, ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներում (2012-2013 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակ) Lenovo-ի զուտ շահույթը կազմել է 127 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը գրանցել է 90% աճ: Միևնույն ժամանակ, ընկերության եռամսյակային հասույթն աճել է 4%-ով և կազմել 7,88 մլրդ ԱՄՆ դոլար:
Lenovo Group Ltd. ընկերությունը հիմնադրվել է 1984 թվականին: