TOYOTA-Ն ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՄԵՆԱԹԱՆԿ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲՐԵՆԴԸ
Աշխարհի ամենաթանկ ավտոմոբիլային բրենդը Toyota-ն է: BrandZ վարկանիշի համաձայն՝ այն գնահատվում է 24,49 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ այս բրենդը թանկացել է 12%-ով:
Երկրորդ հորիզոնականում նախորդ տարվա առաջատար BMW-ն է, որի բրենդային արժեքը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 2%-ով և կազմել 24,01 մլրդ ԱՄՆ դոլար:
Առաջատար եռյակը եզրափակում է Mercedes-Benz-ը, որի բրենդային արժեքն աճել է 11%-ով և կազմել 17,95 մլրդ ԱՄՆ դոլար:
Վարկանիշի առաջատար հնգյակում ներառվել են նաև Honda-ն և Nissan-ը, որոնց արժեքները կազմել են, համապատասխանաբար, 12,40 մլրդ և 10,18 մլրդ ԱՄՆ դոլար: