
Դոնալդ Թրամփ. Եվրոպան ավելի շատ գումար է ծախսել ռուսական ածխաջրածինների գնման, քան Կիևին օգնելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ եվրոպական երկրներն ավելի շատ գումար են ծախսել ռուսական ածխաջրածիններ գնելու, քան Կիևին ռազմական օգնություն տրամադրելու համար:
«Եվրոպան ավելի շատ գումար է ծախսել ռուսական նավթի և գազի ձեռքբերման, քան Ուկրաինայի պաշտպանության համար», – ամերիկացի առաջնորդն այս գրառումն է արել իր Truth Social սոցիալական ցանցում:
Ինչպես փետրվարի 3-ին հայտարարեց Թրամփը, Վաշինգտոնը ձգտում է ապահովել, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները հավասարեցնեն Կիևին տրամադրվող օգնության չափը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ Ուկրաինային նոր զենքի մատակարարումը չի փոխի իրավիճակը ճակատում, այլ միայն կհանգեցնի հակամարտության երկարացմանը։