Տնտեսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 367.00-1.50
EUR BUY - 417.50+1.50 EUR SELL - 420.00-1.50
OIL:  BRENT - 76.66-2.79 WTI - 72.39-2.56
COMEX:  GOLD - 4122.10+1.26 SILVER - 59.97+3.11
COMEX:  PLATINUM - 1644.20+2.70
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.37-0.63 EUR/GBP - 1.1454+0.24
FOREX:  EUR/USD - 1.1454+0.24 GBP/USD - 1.3443+0.34
STOCKS RUS:  RTSI - 907.25-0.92
STOCKS US: DOW JONES - 52487.41+0.27 NASDAQ - 26206.89+1.30
STOCKS US: S&P 500 - 7543.64+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.85+1.38 TOPIX - 4020.37+0.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24030.18-0.70 SSEC - 4036.59+1.65
STOCKS EUR:  FTSE100 - 10472.45-0.16 CAC40 - 8326.62+0.90
STOCKS EUR:  DAX - 25118.27+0.89
09/07/2026  CBA:  USD - 367.12-0.17 GBP - 491.61+1.5
09/07/2026  CBA:  EURO - 419.32+0.32
09/07/2026  CBA:  GOLD - 47994-1080 SILVER - 689.54-26.54
ՕՊԵԿ+-ը փետրվարին ավելացրել է նավթի արդյունահանումն օրական 300 հազար բարելով
13/03/2025 18:04
Կիսվել

ՕՊԵԿ+-ը փետրվարին ավելացրել է նավթի արդյունահանումն օրական 300 հազար բարելով

Նավթի արդյունահանման կրճատման համաձայնագրին մասնակցող ՕՊԵԿ+-ի երկրները 2025 թվականի փետրվարին ավելացրել են արդյունահանումն ամսական համեմատությամբ օրական մոտ 300 հազար բարելով և գերազանցել են պլանը՝ հաշվի առնելով կամավոր սահմանափակումներն ու փոխհատուցումները օրական 890 հազար բարելով: Այս տվյալները ներկայացված են Էներգետիկայի միջազգային գործակալության մարտ ամսվա զեկույցում։

Ըստ այդ զեկույցի՝ գործարքի շրջանակներում ՕՊԵԿ+-ի երկրների արտադրական նպատակային մակարդակը, հաշվի առնելով Իրաքի, Ղազախստանի և Ռուսաստանի կամավոր կրճատումները և փոխհատուցումները, կազմել է օրական 33.86 միլիոն բարել, իսկ փաստացի արտադրությունը՝ 34.75 միլիոն բարել: Այսպիսով, պլանի գերազանցման ծավալը եղել է օրական շուրջ 890 հազար բարել:

Ամենամեծ գերարտադրությունն ապահովել են Իրաքը (օրական 0.3 մլն բարել քվոտայից բարձր), ԱՄԷ-ն (0.37 մլն բարել օրական), Ղազախստանը (0.31 մլն բարել օրական), Ռուսաստանը (0.15 մլն բարել օրական):

Փետրվարին Նիգերիան (60 հազար բ/օր), Ադրբեջանը (80 հազար բ/օր) և Կոնգոն (40 հազար բ/օր) արտադրել են իրենց քվոտայից պակաս:

09/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.12
-0.17
Եվրո (EUR)
419.32
+0.32
Ռուբլի (RUR)
4.8216
+0.0229
Լարի (GEL)
139.38
-0.08
47994
-1080
Արծաթ
689.54
-26.54