
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ «ՊԱՍԻՎ Է»
Ամերիկյան CitiGroup բանկի վերլուծաբանները մտահոգված են համաշխարհային առևտրում տիրող ընդհանուր իրավիճակով. ընթացիկ տարվա առաջին եռամսյակում համաշխարհային առևտրի ոլորտում գրանցված միտումները չեն արդարացրել վերլուծաբանների սպասումները:
CitiGroup-ի վերլուծաբանների գնահատականներով՝ 2013 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, համաշխարհային առևտրի ծավալը բնաիրային արտահայտությամբ աճել է 1,6%-ով: Դրամային արտահայտությամբ աճը կազմել է 1,3%:
Հաշվետու եռամսյակում զարգացող երկրներ ներմուծման ծավալն աճել է 1,1%-ով: