Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
BMW-ի զուտ շահույթը 2024-ին նվազել է գրեթե 37%-ով
14/03/2025 15:22
Կիսվել

BMW-ի զուտ շահույթը 2024-ին նվազել է գրեթե 37%-ով

2024 թվականին BMW Group ավտոմոբիլային կոնցեռնի զուտ շահույթը 2023 թվականի համեմատությամբ նվազել է 36.9%-ով՝ հասնելով 7.7 միլիարդ եվրոյի։

Ըստ այդ տվյալների՝ խմբի հասույթի ամենամեծ բաժինը (42.7%) եվրոպական շուկայից է, երկրորդ և երրորդ տեղերում են Ասիան (32.7%) և Հյուսիսային և Հարավային Ամերիկաները (22.4%)։ Աշխարհի մնացած տարածաշրջաններին բաժին է ընկնում ընդհանուր եկամտի 2.2%-ը: Ընդհանուր եկամուտը բացարձակ թվով կազմել է 142.4 միլիարդ եվրո, ինչը 8.4%-ով ցածր է 2023 թվականի ցուցանիշից։ Նվազել է նաև հաճախորդներին տրանսպորտային միջոցների մատակարարումների ծավալը: 2024 թվականին BMW-ն մատակարարել է 2.5 միլիոնից պակաս մեքենա, իսկ 2023 թվականին՝ 2.6 միլիոն: Միևնույն ժամանակ, ընկերությունն ավելացրել է էլեկտրական մեքենաների մատակարարումը 4.8%-ով։

Ռեգո Ինշուրանս

BMW-ի համար ավտոմեքենաների ամենամեծ շուկան մնում է Չինաստանը (վաճառքի 29.2%), երկրորդ տեղում ԱՄՆ-ն է (16.3%), երրորդում՝ Գերմանիան (10.8%)։ Ընկերությունը վաճառքի զգալի ծավալներ է գրանցել նաև Բրիտանիայում (6.9%), Հարավային Կորեայում (3.5%), Ֆրանսիայում (3.4%) և Իտալիայում (3.3%):

Փետրվարին գերմանական Ifo տնտեսական հետազոտությունների ինստիտուտը հրապարակեց հայտարարություն, որում ասվում էր, որ գերմանական ավտոմոբիլային արդյունաբերությունը ճգնաժամի մեջ է, և ոլորտի բիզնես միջավայրի ինդեքսը հասել է իր ամենացածր մակարդակին վերջին հինգ տարվա ընթացքում (-40.7 կետ): Նշվել է, որ գերմանական ավտոմոբիլային կոնցեռնները զգալիորեն կորցրել են իրենց դիրքերը ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտերկրում։ Ifo-ի փորձագետների կարծիքով՝ դա պայմանավորված է Չինաստանի կոշտ մրցակցությամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԵՄ-ից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքներով և ներքին տնտեսական խնդիրներով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է Կասկո ապահովագրություն՝ սկսած 40,000 դրամից։

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6