
Ճապոնիայում խոշոր ընկերությունները կբարձրացնեն աշխատավարձերը
Ճապոնիայում 2025-ին խոշոր ընկերություններում աշխատավարձի բարձրացումը կարագանա մինչև վերջին 30 տարվա ամենաբարձր մակարդակը։
Ըստ Ճապոնիայի արհմիությունների կոնֆեդերացիայի՝ աշխատավարձերը կբարձրանան միջինը 5.46%-ով, ինչը ամենաշատն է 1991 թվականից ի վեր: 2024 թվականին աշխատավարձերն աճել են միջինը 5.1%-ով։
Այս շաբաթվա սկզբին ավարտվեցին ճապոնական խոշոր ընկերությունների ամենամյա գարնանային բանակցությունները արհմիությունների հետ: The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ ավանդաբար, դրանց արդյունքները հիմք են տալիս ավելի փոքր ընկերություններում աշխատավարձերի վերանայմանը, որոնք կազմում են Ճապոնիայի աշխատուժի մեծ մասը: