Բիզնես

USD BUY - 382.00+1.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 449.00+2.00
OIL:  BRENT - 65.50-2.02 WTI - 61.97-2.15
COMEX:  GOLD - 3639.80+0.60 SILVER - 41.51-0.12
COMEX:  PLATINUM - 1382.80-0.75
LME:  ALUMINIUM - 2600.50+0.35 COPPER - 9897.50-0.01
LME:  NICKEL - 15235.00-0.01 TIN - 34314.00-0.70
LME:  LEAD - 1985.00-0.03 ZINC - 2861.00+0.62
FOREX:  USD/JPY - 147.38-0.55 EUR/GBP - 1.1717+0.39
FOREX:  EUR/USD - 1.1717+0.39 GBP/USD - 1.3506+0.41
STOCKS RUS:  RTSI - 1120.73+0.65
STOCKS US: DOW JONES - 45400.86-0.48 NASDAQ - 21700.39-0.03
STOCKS US: S&P 500 - 6481.50-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 43018.75+1.03 TOPIX - 3105.31+0.82
STOCKS CHINA:  HANG SENG - 25417.98+1.43 SSEC - 3812.51+1.24
STOCKS EUR:  FTSE100 - 9208.21-0.09 CAC40 - 7674.78-0.31
STOCKS EUR:  DAX - 23596.98-0.73
05/09/2025  CBA:  USD - 382.77+0.52 GBP - 515.9+1.96
05/09/2025  CBA:  EURO - 447.46+2.1
05/09/2025  CBA:  GOLD - 43642-62 SILVER - 504.13+1.98
Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2024թ. IV եռամսյակ
19/03/2025 10:40
Կիսվել

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2024թ. IV եռամսյակ

Բջջային բաժանորդների ընդհանուր թիվ

2024թ. IV եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 4,083,942 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2024թ. III եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն նվազել է 1.38%-ով կամ 57,234-ով, իսկ 2023թ. IV եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 0.23% կամ 9,196 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,827,524 է: 2024թ. III եռամսյակի համեմատ ցուցանիշն նվազել է 1.13%-ով կամ 43,921 բաժանորդով, իսկ 2023թ.-ի IV եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 0.29%-ով կամ 11,253 բաժանորդով։

Բջջային օպերատորներ

2024թ. IV եռամսյակի դրությամբ Team Telecom-ի բջջային բաժանորդների թիվը կազմել է 1,053,029: 2024թ. III եռամսյակի համեմատ ցուցանիշն նվազել է 0.61%-ով կամ 6,500-ով, իսկ 2023թ. IV եռամսյակի համեմատ գրանցվել է աճ 0.77%-ով կամ 8,090 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 938,073 է։ 2024թ. III եռամսյակի համեմատ ցուցանիշն արձանագրվել է աճ 0.07%-ով կամ 817-ով, իսկ 2023թ. IV եռամսյակի համեմատ նվազել է 2.53%-ով կամ 24,301-ով բաժանորդով:

2024թ. IV եռամսյակի դրությամբ Ucom ընկերության բջջային բաժանորդների թիվը կազմել է 686,720: 2024թ. III եռամսյակի համեմատ ցուցանիշն նվազել է 2.59%-ով կամ 18,243-ով, իսկ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է նվազում 3.71%-ով կամ 26,431-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 613,806 է, 2024թ. III եռամսյակի համեմատ ցուցանիշն նվազել է 1.71%-ով կամ 10,693-ով, իսկ 2023թ․ համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.67%-ով կամ 15,950 բաժանորդով:

2024թ. IV եռամսյակի դրությամբ Viva-ի բջջային բաժանորդների թիվը կազմել է 2,344,193: 2024թ. III եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 1.37%-ով կամ 32,491-ով, իսկ 2023թ. IV եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1.19%-ով կամ 27,537 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,275,645 է: 2024թ. III եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 1.47%-ով կամ 34,045-ով, իսկ 2023թ․ IV եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 0.87%-ով կամ 19,604 բաժանորդով։

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2024թ. IV եռամսյակ

Բաժանորդների տեսակներ

Կանխավճարային բաժանորդներ. 2024թ.-ի IV եռամսյակում ընդամենը՝ 3,241,466 բաժանորդ, 2023թ.-ի IV եռամսյակի համեմատ` -0.99% կամ -32,565: Viva` 2,057,058 բաժանորդ (+0.39% կամ +7,925), Team Telecom` 830,175 բաժանորդ (-3.12% կամ -26,743), Ucom` 354,233 բաժանորդ (-3.74% կամ -13,747):

Հետվճարային բաժանորդներ. 2024թ.-ի IV եռամսյակում ընդամենը՝ 769,562 (2023թ.-ի IV եռամսյակի համեմատ` +12.28% կամ +49,520): Viva՝ 287,135 բաժանորդ (+7.33% կամ +19,612), Ucom` 259,573 բաժանորդ (+12.92% կամ +29,697), Team Telecom` 222,854 բաժանորդ (+18,53% կամ +34,833):

Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) օգտվող բաժանորդներ. 2024թ.-ի IV եռամսյակում ընդամենը՝ 3,002,068 (2023թ.-ի IV եռամսյակի համեմատ` +1.34% կամ +39,695): Viva՝ 1,828,702 բաժանորդ (+0.82% կամ +14,887), Team Telecom` 668,862 բաժանորդ (+1.23% կամ +8,131), Ucom` 504,504 բաժանորդ (+3.42% կամ +16,677):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). 2024թ.-ի IV եռամսյակում ընդամենը՝ 256,418 (2023թ.-ի IV եռամսյակի համեմատ` -0.80 կամ -2,057): Ucom` 72,914 բաժանորդ ( -36.76% կամ -42,381), Team Telecom` 114,956 բաժանորդ (+39.23% կամ +32,391), Viva՝ 68,548 բաժանորդ (+13.09% կամ +7,933):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ

Կանխավճարային բաժանորդներ. Viva` 1,442 դր. (2023թ.-ի IV եռամսյակի համեմատ` -0.89% կամ -13 դր.), Ucom` 1,422 դր. (+4.33% կամ +59 դր.), Team Telecom` 1025 դր. (-5.34% կամ -52 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Viva` 3,363 դր. (2023թ.-ի IV եռամսյակի համեմատ` +2.28% կամ +75 դր.), Team Telecom՝ 2,881 դր. (-3.93% կամ -118 դր.), Ucom` 2,650 դր. (-5.76% կամ -162 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 2,391 դր. (2023թ.-ի IV եռամսյակի համեմատ` +29.52% կամ +545 դր.), Viva՝ 852 դր. (-21.69% կամ -236 դր.), Team Telecom՝ 261 դր. (-27.90% կամ -101 դր.):

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2024թ. IV եռամսյակ

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ)

Կանխավճարային բաժանորդներ. Viva՝ 614 րոպե (2023թ.-ի IV եռամսյակի համեմատ` -1.13% կամ -7ր.), Team Telecom ` 240ր. (+1.27% կամ +3ր.), Ucom` 131ր. (+4.80% կամ +6ր.):

Հետվճարային բաժանորդներ. Viva՝ 661 րոպե (2023թ.-ի IV եռամսյակի համեմատ` -0.60% կամ -4ր.), Team Telecom` 326ր. (+3.49% կամ +11ր.), Ucom` 271ր. (+1.12% կամ +3ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Viva՝ 5,537ՄԲ (2023թ.-ի IV եռամսյակի համեմատ` -17.11% կամ -1,143ՄԲ), Ucom՝ 34,716ՄԲ (+38.04% կամ +9,566ՄԲ), Team Telecom՝ 1,199ՄԲ (-35.43% կամ -658ՄԲ):

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2024թ. IV եռամսյակ

Նոր ակտիվացումներ

Կանխավճարային բաժանորդներ. 2024թ.-ի IV եռամսյակում Viva` 118,574 (2023թ.-ի IV եռամսյակի համեմատ` -15,46% կամ -21,676), Team Telecom` 48,284 (-62.71% կամ -81,192), Ucom` 48,440 (-3.94% կամ -1,985):

Հետվճարային բաժանորդներ. 2024թ.-ի IV եռամսյակում Ucom՝ 17,857 (2023թ.-ի IV եռամսյակի համեմատ` +4.02% կամ +690), Viva` 22,237 (+72.86% կամ +9,373), Team Telecom` 9,916 (-20.22% կամ -2,513):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. 2024թ.-ի IV եռամսյակում Ucom՝ 7,098 (2023թ.-ի IV եռամսյակի համեմատ` -30.79% կամ -3,158), Team Telecom` 6,150 (-16.53% կամ -1,218), Viva` 4,981 (+16.62% կամ +710):

Churn՝ բաժանորդների արտահոսք

Կանխավճարային բաժանորդներ. Viva` 160,472 (2023թ.-ի IV եռամսյակի համեմատ` +17.26% կամ +23,622), Team Telecom` 53,409 (-40,16% կամ -35,851), Ucom` 67,355 (+21.06% կամ +11,716):

Հետվճարային բաժանորդներ. Viva` 12,830 (2023թ.-ի IV եռամսյակի համեմատ` -57.42% կամ -17,303), Team Telecom` 11,291 (+9.95% կամ +1,022), Ucom` 9,632 (+52.65% կամ +3,322):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Viva՝ 4,884 (2023թ.-ի IV եռամսյակի համեմատ` +8,29% կամ 374), Ucom` 13,467 (+55,19% կամ +4,789), Team Telecom` 14,648 (+79.73% կամ +6,498):

Թարմացվել է՝ 19.08.25, ուղղվել են տեխնիկական վրիպակի արդյունքում սխալ հրապարակված տվյալներ։

05/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.77
+0.52
Եվրո (EUR)
447.46
+2.1
Ռուբլի (RUR)
4.7
-0.0052
Լարի (GEL)
142.16
+0.22
43642
-62
Արծաթ
504.13
+1.98