
Ռուսաստանի Կենտրոնական բանկը երրորդ անգամ անընդմեջ հիմնական տոկոսադրույքը պահպանել է 21% մակարդակում
Ռուսաստանի Բանկը որոշել է հիմնական տոկոսադրույքը պահել տարեկան 21%-ի վրա՝ նշելով, որ կարող է քննարկել այն բարձրացնելու հնարավորությունը, եթե գնաճի դինամիկան չապահովի գնաճի նպատակային 4%-ին հասնելը: Այս մասին ասվում է կարգավորիչի մամուլի հաղորդագրության մեջ:
«2025 թվականի մարտի 21-ին Ռուսաստանի Բանկի խորհուրդը որոշել է հիմնական տոկոսադրույքը պահել տարեկան 21% մակարդակում: Ներկայիս գնաճային ճնշումը նվազել է, բայց մնում է բարձր, հատկապես կայուն հատվածում Ռուսաստանի բանկը կշարունակի վերլուծել գնաճի անկման արագությունն ու կայունությունը և գնաճային սպասումները»: