
ԲՅՈՒՋԵԻ 22%-Ն ՈՒՂՂՎԵԼ Է ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆԸ
Ընթացիկ տարվա առաջին չորս ամսվա արդյունքներով մեր երկրի պետական բյուջեից 96.3 մլրդ դրամ ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` արձանագրելով կիսամյակային ծրագրի շուրջ 64% կատարողական:
Ըստ ֆինանսների նախարարության հրապարակման՝ այս գումարից 65.5 մլրդ դրամը կազմել են կենսաթոշակները, շուրջ 30.8 մլրդ դրամը՝ նպաստները:
Նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսների համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 5.2%-ով կամ 4.8 մլրդ դրամով:
Նշենք, որ հունվար-ապրիլին ՀՀ բյուջեի ծախսերը կազմել են 297.2 մլրդ դրամ: