Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ներկայացնում է CDA Online հավելվածի նոր թարմացումը
25/03/2025 17:12
Կիսվել

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ներկայացնում է CDA Online հավելվածի նոր թարմացումը

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ) ուրախությամբ հայտարարում է CDA Online հավելվածի նոր և ընդլայնված տարբերակի գործարկման մասին, որը նախատեսված է ներդրողների փորձառությունն էլ ավելի բարձրացնելու համար։ Թարմացված տարբերակը ներառում է մի շարք նորարարական հնարավորություններ, որոնք ապահովում են ավելի մեծ հասանելիություն, հարմարավետություն և արդյունավետություն։

Նոր հնարավորություններ CDA Online հավելվածում

  • Արժեթղթային հաշվի բացում և հավելվածում գրանցում – Ներդրողները, ովքեր դեռևս չունեն արժեթղթային հաշիվ, այժմ կարող են գրանցվել CDA Online հավելվածում՝ օգտագործելով Մասնակից օպերատորների մոտ բացված բանկային կամ այլ հաշիվները և միաժամանակ բացել արժեթղթային հաշիվ Կենտրոնական դեպոզիտարիայի համակարգում:
  • Կորպորատիվ գործողությունների հասանելիություն – CDA Online հավելվածը Հայաստանում միակն է, որը ներդրողներին հնարավորություն է տալիս հետևել թողարկողների կողմից իրականացված կորպորատիվ գործողություններին, ներառյալ բաժնետոմսերի բաժանումը կամ համախմբումը, կանոնադրական կապիտալի փոփոխությունները և այլ կարևոր իրադարձություններ:
  • Ամբողջական էլեկտրոնային քվեարկություն – ներդրողները կարող են առցանց մասնակցել ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա թողարկողների (այն թողարկողների, ովքեր անհրաժեշտ տեղեկատվությունը ուղղակի կամ անուղղակի կերպով տրամադրում են ՀԿԴ-ին) բաժնետիրական ժողովներին՝ օգտագործելով CDA Online հավելվածը:

CDA Online – Ներդրողների համար եզակի թվային հարթակ

CDA Online հավելվածը գործարկվել էր 2022 թվականին՝ առաջարկելով օգտատերերին հեռահար և արագ հասանելիություն իրենց արժեթղթերի հաշվի վերաբերյալ տեղեկատվությանը, գործարքների կատարմանը, ինչպես նաև կենսաթոշակային հաշվի մնացորդի ստուգմանը։ Այն առաջին հարթակն է Հայաստանում, որը ներդրել է միջազգային ստանդարտներին համապատասխան էլեկտրոնային քվեարկության մեխանիզմ։

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի բջջային և վեբ հավելվածը եզակի է իր տեսակով ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային մակարդակում։ Այն հնարավորություն է տալիս օգտատերերին իրականացնել մի շարք դեպոզիտար գործարքներ ցանկացած վայրից և ցանկացած պահի՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն։

Ինչպես գրանցվել

CDA Online հավելվածում կարող են գրանցվել այն իրավաբանական և ֆիզիկական անձիք, ովքեր դեպոզիտար հաշվի օպերատորների մոտ ունեն բացված արժեթղթային հաշիվ և/կամ մասնակից օպերատորների մոտ բացված բանկային/այլ հաշիվ։

Այս շարունակական թարմացումները և նոր հնարավորությունները հանդիսանում են ՀԿԴ-ի հանձնառության մի մասը՝ տրամադրելու ներդրողներին ամենաարդյունավետ և արդիական գործիքները՝ իրենց ներդրումները կառավարելու համար։

Թարմացված տարբերակն արդեն հասանելի է բոլոր գրանցված օգտատերերի համար։ Եթե դեռ չեք գրանցվել, ներբեռնեք CDA Online հավելվածը և օգտվեք բոլոր հնարավորություններից։ Հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում։

Իմացեք ավելին CDA Online հավելվածի մասին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի պաշտոնական կայքում։

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան մատուցում է քլիրինգի ու վերջնահաշվարկի, ակտիվների սպասարկման ու ռեեստրավարման ծառայություններ՝ թույլ տալով հայաստանյան ու միջազգային գործընկերներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց ընթացիկ աշխատանքները։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան նաև Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի  պահառուն և մասնակիցների ռեեստրավարն է:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37