Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՄՆ-ի ՀՆԱ աճի գնահատականը 4-րդ եռամսյակում 2.3%-ից հասել է 2.4%-ի
28/03/2025 11:09
Կիսվել

ԱՄՆ-ի ՀՆԱ աճի գնահատականը 4-րդ եռամսյակում 2.3%-ից հասել է 2.4%-ի

2024 թվականի չորրորդ եռամսյակում ԱՄՆ-ի տնտեսությունն աճել է տարեկան 2.4%-ով: Այս մասին ասվում է Առևտրի նախարարության վերջնական զեկույցում։ Ավելի վաղ հաղորդվում էր ոչ այնքան զգալի աճ՝ 2.3%-ով։

ՀՆԱ-ի աճը դանդաղել է երրորդ եռամսյակի համեմատ, երբ այն կազմում էր 3.1%։

Սպառողական ծախսերը, որոնք կազմում են ԱՄՆ-ի տնտեսության երկու երրորդը, հոկտեմբեր-դեկտեմբերին աճել են 4%-ով՝ նախկինում հաղորդված 4.2%-ից: Աճն ամենաբարձրն է եղել՝ 2023 թվականի առաջին եռամսյակից ի վեր։ Մասնավորապես, ապրանքների գծով ծախսերն աճել են 6.2%-ով (նախկինում գրանցվել էր 6.1%-ով աճ), իսկ ծառայությունների գծով ծախսերը՝ 3%-ով:

Պետական ​​ծախսերն աճել են 3.1%-ով՝ 2.9%-ի փոխարեն:

Հիմնական ակտիվներում ներդրումները նվազել են 1.1%-ով: Անկումը գրանցվել է 2022 թվականի վերջից ի վեր առաջին անգամ:

Արտահանման ծավալը նվազել է 0.2%-ով, ներմուծմանը՝ 1.9%-ով։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ առաջին ցուցանիշը կնվազի 0.5%-ով, իսկ երկրորդը՝ 1.2%-ով։

ԱՄՆ-ի կորպորատիվ շահույթը եռամսյակային կտրվածքով աճել է 5.9%-ով՝ հասնելով 3.312 տրիլիոն դոլարի՝ նախորդ եռամսյակի 0.4%-ով անկումից հետո: Տարեկան կտրվածքով ընկերությունների շահույթն աճել է 6.8%-ով։

PCE սպառողական գների ինդեքսը չորրորդ եռամսյակում նախորդ երեք ամիսների համեմատ աճել է 2.4%-ով: Այս ցուցանիշը չի վերանայվել։

PCE Core ինդեքսն աճել է 2.6%-ով՝ 2.7%-ից:

Ամբողջ 2024 թվականին ԱՄՆ-ի տնտեսությունն աճել է 2.8%-ով՝ նախորդ տարվա 2.9% աճից հետո։

2025 թվականի առաջին եռամսյակի ՀՆԱ դինամիկայի վերաբերյալ նախնական տվյալները կհրապարակվեն ապրիլի 30-ին։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52