
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՐԿԱԹԳԾԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, Եվրասիայի «International Alert» ծրագրի հետ համագործակցությամբ, կազմակերպել էր սեմինար-քննարկում` Հարավային Կովկասում չօգտագործվող երկաթգծային ճանապարհների հնարավորությունները ներկայացնելու նպատակով։
Առևտրաարդյունաբերական պալատից տեղեկացնում են, որ հանդիպմանը հրավիրվել են լոգիստիկայի ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունից, «Սաթի» բեռնափոխադրման ընկերությունից, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից և այլ կազմակերպություններից։
Ծրագրի փորձագետները հնարավորինս մանրամասն ներկայացրել են Կարս-Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու և Աբխազական երկաթգծերի վերականգնման տնտեսական հիմնավորումները` առանց հաշվի առնելու քաղաքական գործընթացները:
Հետազոտությունները կատարվել են տարածաշրջանային տնտեսական հետազոտման ծրագրի շրջանակներում: