Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կենտրոնական բանկը՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների Խորհրդի անդամի նշանակման կամ ընտրության մասին
31/03/2025 15:56
Կիսվել

Կենտրոնական բանկը՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների Խորհրդի անդամի նշանակման կամ ընտրության մասին

Հուլիսի 1-ին ավարտվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի (այսուհետ՝ Հաշտարարի գրասենյակ)  խորհրդի մյուս կազմակերպությանների միությունների անդամի պաշտոնավարման ժամկետը:

Այս կապակցությամբ անհրաժեշտ է ընտրել նոր խորհրդի անդամ՝ համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) և «Կազմակերպությունների միությունների և սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամների նշանակման կարգը սահմանելու մասին» ՀՀ ԿԲ խորհրդի 20.11.2020թ. թիվ 190-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) պահանջների:

Որոշման համաձայն վերը նշված կազմակերպությունները մեկից ավելի լինելու դեպքում, կազմակերպվում է ժողով։

Ժողովն անցկացվելու է 2025 թվականի ապրիլի 15-ին` ժամը 11:00-ին  ՀՀ կենտրոնական բանկի շենքում` ք. Երևան, Վ. Սարգսյան 6 հասցեում:

Վերոհիշյալ պահանջներին բավարարող կազմակերպությունները, պետք է ժողովին մասնակցելու համար մինչև 2025 թվականի ապրիլի  2-ը գրավոր հայտ ներկայացնեն ՀՀ կենտրոնական բանկ (փոստային հասցեով կամ [email protected]  էլեկտրոնային եղանակով):

Հայտում անհրաժեշտ է նշել նաև ժողովին մասնակցող անձի վերաբերյալ տեղեկատվություն և կցել Օրենքով և Որոշմամբ նախատեսված պահանջները բավարարող փաստաթղթեր կամ հայտարարություն դրանց համապատասխանելու վերաբերյալ:

Այն կազմակերպությունները, որոնք մեկից ավել չեն, համաձայն Օրենքի պետք է նշանակեն Խորհրդի անդամ՝ 2025 ապրիլի 1-ից մինչև ապրիլի 25-ը ընկած ժամանակահատվածում և նշանակման օրվանից 3 օրվա ընթացքում սույն հայտարարությամբ նշված եղանակներով Կենտրոնական բանկ ներկայացնեն նշանակման վերաբերյալ իրավասու մարմնի կողմից հաստատված իրավական ակտը՝ ուղեկցող գրությամբ: Գրությունում պետք է նշել նաև այդ թեկնածուի անունը և ազգանունը, նրան առաջադրող կազմակերպության անվանումը և վերջինի հավաստումն առ այն, որ ներկայացված թեկնածուն իր մասնագիտական կարողություններով ի վիճակի է ապահովել Օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված խորհրդի լիազորությունների պատշաճ իրականացումը և առկա չեն Օրենքի 29-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները:

Տեղեկացնում ենք նաև, որ Օրենքի համաձայն  մինչև սույն թվականի ապրիլի 29-ը խորհրդի անդամներ չընտրելու կամ չնշանակելու դեպքում նրանք պետք է նշանակվեն Կենտրոնական բանկի խորհրդի կողմից։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 59-25-92 (ներքին՝ 0844) հեռախոսահամարով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52