
ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՏԱՐԱՅԱՎՈՐՎԱԾ ՀԵՂՈՒԿ ԱՊՐԱՆՔԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԴՐՈՇՄԱՎՈՐՎԻ
ՀՀ օրենսդրության համաձայն՝ հուլիսի 1-ից դրոշմապիտակով պարտադիր դրոշմավորման են ենթակա ՀՀ տարածքում օտարման ենթակա տարայավորված ջուրը, գարեջուրը, ըմպելիքը, կոկտեյլը, հյութը։
Գործադիրը ՀՀ տարածքում արտադրված կամ ներմուծված պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմապիտակի հազար հատի արժեքը սահմանել է 3548 դրամ և դրանց ձեռքբերման նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին հատկացրել ավելի քան 3.5 մլրդ դրամ։
Նշենք, որ դրոշմապիտակները հարկ վճարողներին են տրամադրվում դրանց ամբողջ արժեքը պետբյուջե վճարելու դեպքում։