Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Հայտնաբերվել է ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափի` շուրջ 12 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց
08/04/2025 12:15
Կիսվել

Հայտնաբերվել է ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափի` շուրջ 12 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց

Քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վնասակար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը:

Օրերս «Ագարակ» անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Ն․Ա․-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան և կցորդը:  Արդյունքում, կցորդին ամրացված ջրի տարայում նկատվել են կասկածելի զանգվածներ։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները համատեղ, կցորդին ամրացված ջրի տարայից հայտնաբերել են  փայլաթիթեղյա տարաների մեջ լցված և փաթեթավորված ընդհանուր՝ 11․962 գրամ քաշով 15 փաթեթ՝ լցված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով։

Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է ԻԻՀ քաղաքացի Ն․Ա․-ն, ով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունքի մարզային քննչական վարչություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակներում ԻԻՀ քաղաքացի Ն․Ա․-ն ձերբակալվել է և քրեական վարույթի նախաքննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության և Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ լայնածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում պետք է փոխանցի Իրանից ժամանող ոմն Է․Ն․-ին։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների  շրջանակում, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցները փոխարինվել են նմանատիպ այլ զանգվածներով և մշակվել հատուկ քիմիական նյութով, պարզվել է նաև ԻԻՀ ժամանող անձի ինքնությունը: Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո քաղաքացի Է․Ն․-ի նկատմամբ սահմանվել է հսկողություն։

Վերջինս ժամանել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և ուղևորվել է Ն․Ա․-ի հետ հանդիպման։ Երևան քաղաքում տեղակայված հյուրանոցներից մեկում, օպերատիվ աշխատակիցների հսկողության ներքո, քաղաքացի Է․Ն-ին են փոխանցվել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների փոխարինված զանգվածով փաթեթները:  Վերջինս, ՊԵԿ և ԱԱԾ  աշխատակիցների կողմից` թմրամիջոցի մաքսանենգության և իրացնելու նպատակով ձեռք բերելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտե:

Քրեական վարույթի շրջանակում միջնորդություններ են ներկայացվել դատարան` ԻԻՀ քաղաքացիներ Ն․Ա․-ն և Է․Ն-ն կալանավորելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72