
Ներդրողները հիասթափված են Եվրոպայի խոշորագույն տնտեսությունից՝ Գերմանիայից
Ներդրողները կորցրել են գերմանական տնտեսության հաջողության նկատմամբ վստահությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սանձազերծած առևտրային պատերազմը սպառնում է խեղդել Գերմանիայի տնտեսական վերականգնումը:
Հրատարակությունն ընդգծում է, որ լավատեսությունը Գերմանիայի նոր կառավարության՝ պաշտպանական ծախսերը մեծացնելու ծրագրերի վերաբերյալ մարել է Թրամփի՝ եվրոպական մեքենաների համար մաքսատուրքեր սահմանելուց եհտո։ Սա նշանակում է, որ Գերմանիայում տնտեսական անկում կարձանագրվի երրորդ տարին անընդմեջ։
Ավելի վաղ հրապարակվել էր կանխատեսում, ըստ որի՝ տարեվերջին Գերմանիայի տնտեսության աճի տեմպերը կկազմեն ընդամենը 0.1%։ Փորձագետները նշում են, որ Գերմանիային սպառնացող խնդիրներից մեկը Չինաստանի մրցակցային աճն է։