Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Fastex-ն նորարարական PoSA լուծումներով է ներկայացել Փարիզի Blockchain Week-ին
18/04/2025 16:57
Կիսվել

Fastex-ն նորարարական PoSA լուծումներով է ներկայացել Փարիզի Blockchain Week-ին

Fastex-ն ապրիլի 8-10-ը Կարուսել դյու Լուվրում մասնակցել է բլոկչեյն ոլորտի ամենամասշտաբային միջոցառումներից մեկին՝ Paris Blockchain Week-ին:

Միջոցառման երեք օրերն անցել են պանելային քննարկումների և ոլորտային հագեցած հանդիպումների միջավայրում։ Paris Blockchain Week-ն (PBW) ամեն տարի մեկ հարկի տակ է համախմբում ավելի քան 10 000 այցելուի՝ շուրջ 85 երկրից։ Web3 կարևոր թեմաներով միջոցառմանն այս տարի հանդես են եկել ավելի քան 420 խոսնակներ։

Bahamut-ը` որպես PBW-ի հաքաթոնի պաշտոնական գործընկեր, Solana և XRPL Commons հարթակների կողքին  իրականացրել է իր առանձին Bahamut հաքաթոնը։ Այն միավորել էր ոլորտի առաջատար մասնագետների և շուրջ 300 փորձառու ծրագրավորողների։ 10 000 եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդով հաքաթոնին մասնակցել է 11 թիմ՝ ներկայացնելով PoSA ալգորիթմով ստեղծված նախագծեր։ Հաքաթոնի ժյուրիի կազմում ընգրկված են եղել Fastex-ի Web3 ծրագրի ղեկավար Պավել Արամյանը և Fastex-ի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը։

Մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ նախագծերը`

  • 1-ին տեղ՝ «Խաղային ոլորտը և կրիպտո ակտիվների իրացվելիությունը» նախագիծ (5000 եվրո)
  • 2-րդ տեղ՝ «PoSA-ի կիրառմամբ սմարթ պայմանագրերի աճի միջոցով պարգևներ ստանալու հնարավորությունը» նախագիծ  (3000 եվրո)
  • 3-րդ տեղ՝ «Մեմ-քոինների թողարկման հարթակ» (2000 եվրո)

«AI պիքսելային պատերազմներ Bahamut բլոկչեյնի վրա» նախագիծը արժանացել է հատուկ մրցանակի և Bahamut դրամաշնորհային ծրագրից կստանա ֆինանսավորման առաջնահերթություն։

Ապրիլի 7-ին Նոտր Դամի հարևանությամբ գտնվող ATICA սրահում, Fastex-ը հյուրընկալել է Future Confidence  համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են Fastex-ի վերջին նորությունները և վերջերս գործարկված պրոդուկտները՝ YoWallet պահառուական դրամապանակը, YoPhone-ը, YoSIM-ը և YoBlog-ը։ Հանդիպմանը ներկայացվել է Bahamut Grants ծրագրի աջակցությամբ ստեղծված DeFi հարթակը՝ PercentMe-ն։

Web3 ծրագրի ղեկավար Պավել Արամյանը ներկայացրել է PoSA նորարարական կոնսենսուսային ալգորիթմը։ Հայտարարվել է PoSA Merge-ի գործարկման մասին, որը ներկայացնում է Proof of Authority (PoA)-ից դեպի Proof of Stake and Activity (PoSA) անցման գործընթացը։ Այս կարևոր թարմացումն ապահովում է առավել մեծ ապակենտրոնացում, անվտանգության բարձր մակարդակ և թափանցիկություն։

PoSA-ն նորարարական կոնսենսուս ալգորիթմ է, որը նախատեսված է ցանցի վավերացնողներին ապակենտրոնացված ձևով պարգևատրելու համար: Վավերացնողի կարգավիճակ ունեցող մասնակիցները սմարթ պայմանագրերը Բահամուտ բլոկչեյնում տեղադրելիս ամեն անգամ  կուտակում են «ակտիվություն», երբ իրենց պայմանագրերն օգտագործվում են ուրիշների կողմից: Ըստ էության, որքան ակտիվ են վավերացնողի պայմանագրերը ցանցում, այնքան ավելի շատ են նրանք պարգևատրվում:

Paris Blockchain Week-ին «Թվային ակտիվների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա» խորագրով պանելային քննարկմանը Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը Animoca Capital, Flipster, Freedx և Paybis նախագծերի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկումներ է ունեցել  «Իրավական կարգավորումներ և համապատասխանություն, որոնք են կրիպտոակտիվների հիմնական բնութագրերն այսօր» թեմայով։

Paris Blockchain Week-ի շրջանակում Fastex-ի տաղավար է այցելել Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախարարի արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների գծով տեղակալ Կլարա Շապազը, ծանոթացել էկոհամակարգի վերջին պրոդուկտներին և տեխնոլոգիական լուծումներին:

Fastex-ի աջակցությամբ ապրիլի 10-ին La Machine du Moulin Rouge ակումբում տեղի է ունեցել Paris Blockchain Week-ի ամփոփիչ միջոցառումը, որի այցելուների թիվը գերազանցել է 1000-ը։ La Machine du Moulin Rouge-ը փարիզյան հայտնի ակումբ է, որը տեղակայված է Մոնմարտրում՝ անմիջապես հանրահայտ Moulin Rouge կաբարեի շենքի ներսում։ Այն առանձնանում է իր յուրահատուկ մթնոլորտով, էլեկտրոնային երաժշտությամբ և կենդանի կատարումներով: Այս ակումբում ելույթ են ունեցել համաշխարհային այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Դեյվիդ Բոուին և «Բիթլզ» խումբը։

Fastex-ը շարունակում է ամրապնդել իր դիրքերը թվային ակտիվների զարգացող աշխարհում։ Հաջորդ կանգառը Դուբայում կայանալիք Тoken 2049-ն է։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91