Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ucom-ի աջակցությամբ Երևանում կանցկացվի դրոնների մրցաշավ
23/04/2025 11:30
Կիսվել

Ucom-ի աջակցությամբ Երևանում կանցկացվի դրոնների մրցաշավ

Մայիսի 25-ին արդեն երրորդ անգամ Հայաստանում անցկացվելու է «Mini Whoop Drone Racing» ամենամյա FPV դրոնների մրցարշավը։ Մրցարշավն անցկացվում է «Արմդրոն համայնք»-ի նախաձեռնությամբ և Ucom-ի աջակցությամբ։

Մրցարշավի կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 24-ին: Մասնակցել կարող են  12–18 տարեկան դպրոցականները և երիտասարդները՝ լրացնելով գրանցման հայտը:

Մրցարշավի նպատակն է Հայաստանում զարգացնել միջազգային մակարդակով ճանաչված FPV Drone Racing սպորտաձևը, բարձրացնել ԱԹՍ-ների մասին իրազեկվածության ու կիրառման մակարդակը, կատարելագործել FPV օպերատորների մասնագիտական հմտությունները, ստեղծել հարթակ մասնագետների միջև կապի, փորձի փոխանակման և համագործակցության համար, ինչպես նաև խթանել պատանիների հետաքրքրվածությունը տեխնոլոգիական ոլորտի հանդեպ։

«Արմդրոն համայնք»-ն իր առաքելությունն է համարում FPV դրոնների կրթական սպորտային միջավայրի ձևավորումը։ Կազմակերպությունն անվճար հայալեզու վիդեոդասեր է ստեղծում, տարբեր միջոցառումներ և մրցույթներ կազմակերպում, դեռահասներին և մեծահասակներին FPV դրոնների վարում, հավաքում և սպասարկում է ուսուցանում։

Նախորդ մրցարշավերի արդյունքում համայնքին միացել է շուրջ 100 նոր ուսանող, իսկ նախորդ տարվա մասնակիցներն ամբողջ  տարին պատրաստվել են այս տարվա մրցույթին ավելի լավ արդյունք գրանցելուն և  Հայաստանից դուրս մրցույթներին ներկայանալուն:

Նկատելով պատանիների պատրաստակամությունն ու մարզվելու ցանկությունը՝ համայնքը ինտենսիվ կազմակերպում է մարզումներ, որոնք խրախուսում են երեխաներին և մեծահասակներին ակտիվորեն մասնակցել և զարգացնել իրենց կարողությունները:

«Ucom-ի կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության մեջ կարևոր դեր է խաղում տեխնոլոգիական կրթության խթանումը երիտասարդների միջև։ Կարծում եմ դրոնների սպասարկումն ու կառավարումը շատ արդիական, կարևոր ու արժեքավոր փորձառություն է այսօրվա աշխարհում։ Այս ոլորտով հետաքրքրվող երիտասարդները որակյալ գիտելիքներ ու հմտություններ ստանալու շնորհիվ վստահաբար կկարողանան մեծ հաջողությունների հասնել ու մեծ օգուտներ բերել Հայաստանին», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ամեն տարի մեր համայնքը գրանցում է նորանոր արդյունքներ, ընկերական  և փոխօգնության միջավայրը տարեց տարի ընդլայնվում է, ու մեր փոքր, բայց հստակ քայլերով մենք շարժվում ենք առաջ, հնարավորություն տալով պատանիներին և երիտասարդներին մասնագիտանալ այս ոլորտում և մրցել աշխարհում ուժեղագույն մարզիկների հետ, զարգացնել հայաստանում  FPV դրոնների կրթական և սպորտային միջավայրը», – ասել է «Արմդրոն համայնք» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Նշենք, որ այս տարվա մրցարշավին մասնակցելու են նաև Վրաստանի FPV Drone Racing ֆեդերացիայի ներկայացուցիչները։ Հայաստանցի լավագույն մասնակիցները նաև հնարավորություն կունենան ներկայացնել երկիրը Թբիլիսիում այս տարի կայանալիք մրցարշավին:

 «ArmDrone համայնք» ՀԿ-ն հիմնադրվել է 2022թ-ին՝ նպատակ ունենալով տեխնոլոգիական այս ժամանակաշրջանում Հայաստանում զարգացնել ԱԹՍ-ների դերը և կիրառությունը տարբեր բնագավառներում, հիմնել համայնք՝ զարգացնելու անօդաչու թռչող սարքերի մշակույթը, ձևավորելու միջազգային Drone Racing սպորտաձևը, կրթելու որակյալ մասնագետների:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12