Ֆինանսական

USD BUY - 367.00+0.50 USD SELL - 370.00+1.00
EUR BUY - 425.00+1.00 EUR SELL - 432.00+2.00
OIL:  BRENT - 97.99+0.04 WTI - 92.10+0.55
COMEX:  GOLD - 4500.40-1.58 SILVER - 76.31-1.55
COMEX:  PLATINUM - 1951.00-0.58
LME:  ALUMINIUM - 3672.50+0.63 COPPER - 13623.50-0.32
LME:  NICKEL - 18973.00+0.32 TIN - 54746.00+1.06
LME:  LEAD - 2014.50+0.15 ZINC - 3533.00-0.28
FOREX:  USD/JPY - 159.22+0.20 EUR/GBP - 1.1635+0.01
FOREX:  EUR/USD - 1.1635+0.01 GBP/USD - 1.3452-0.25
STOCKS RUS:  RTSI - 1134.17-0.86
STOCKS US: DOW JONES - 50461.68-0.23 NASDAQ - 26656.18+1.19
STOCKS US: S&P 500 - 7519.12+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 64999.41+0.01 TOPIX - 3918.01-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25328.23-1.06 SSEC - 4093.73-1.25
STOCKS EUR:  FTSE100 - 10491.39+0.24 CAC40 - 8173.11-1.03
STOCKS EUR:  DAX - 25184.89-0.80
27/05/2026  CBA:  USD - 368.05+0.31 GBP - 494.66-1.2
27/05/2026  CBA:  EURO - 428.34+0.25
27/05/2026  CBA:  GOLD - 53432+155 SILVER - 902.21+5.55
2025թ. հունվար-մարտին ՀՀ խոշոր հարկատու բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 25.69%-ով. Առաջատարն Ամերիաբանկն է
29/04/2025 17:37
Կիսվել

2025թ. հունվար-մարտին ՀՀ խոշոր հարկատու բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 25.69%-ով. Առաջատարն Ամերիաբանկն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են Հայաստանում գործող առևտրային բանկերը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկը։

2025թ. հունվար-մարտ ամիսների արդյունքներով բանկային համակարգի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 3.442 մլրդ դրամ՝ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճելով 284.13 մլն դրամով կամ 9.00%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 12-րդ հորիզոնականում է։

Արդշինբանկը երկրորդն է՝ 3.326 մլրդ դրամ հարկով։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 948.42 մլն դրամով կամ 39.88%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 16-րդ հորիզոնականում է։

Երրորդ տեղում է ԱյԴի Բանկը, որը մուծել է 3.269 մլրդ դրամ։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.30 մլրդ դրամով կամ 237.13%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 17-րդ հորիզոնականը։

ԱԿԲԱ Բանկը չորրորդ տեղում է՝ 3.267 մլրդ դրամ հարկային մուտքերով։ 2024թ․ համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 82.12 մլն դրամով կամ 2.58%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 18-րդ հորիզոնականում է։

Արմսվիսբանկը հինգերորդ հորիզոնականում է՝ վճարած 2.204 մլրդ դրամ հարկով։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.58 մլրդ դրամով կամ 253.21%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակում 29-րդ հորիզոնականում է։

Վեցերորդ տեղում է Էվոկաբանկը, որը մուծել է 1.716 մլրդ դրամ։ 2024թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 316.16 մլն դրամով կամ 22.59%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 42-րդ հորիզոնականում է։

Ինեկոբանկը յոթերորդ տեղում է՝ 1.621 մլրդ դրամ վճարված հարկով։ Սա 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 158.04 մլն դրամով կամ 10.80%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 44-րդ հորիզոնականը։

Ութերորդ տեղում է Յունիբանկը՝ մուծած 1.326 մլրդ դրամ հարկ։ Սա նախորդ տարվա համեմատ նվազել է 940.41 մլն դրամով կամ -41.48%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 55-րդ հորիզոնականը։

Իններորդ տեղում է ԱՄԻՕ Բանկը (ՓԲԸ)՝ մուծած 1.308 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 216.08 մլն դրամով կամ 19.79%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 58-րդ հորիզոնականը։

Կոնվերս Բանկը եզրափակում է առաջատար տասնյակը՝ մուծած 1.307 մլրդ դրամ հարկով։ Սա 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 29.53 մլն դրամով կամ 2.31%-ով։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 59-րդ հորիզոնականում։

Հայէկոնոմբանկը տասնմեկերորդ տեղում է՝ մուծած 1.196 մլրդ դրամ հարկ։ Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է աճ՝ 59.29 մլն դրամով կամ +5.22%։ Ընկերությունը գտնվում է ընդհանուր ցուցակի 64-րդ հորիզոնականում։

Արարատբանկը 2025թ․ հունվար-մարտ ամիսներին մուծել է 1.145 մլրդ դրամ հարկ։ 2024թ․ նույն ժամանակահատվածում մուծել էր 1.01 մլրդ դրամ։ Աճը կազմել է 133.89 մլն դրամ կամ +13.24%։ Ընկերությունը գտնվում է ընդհանուր ցուցակի 67-րդ հորիզոնականում։

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2025թ․ հունվար-մարտ ամիսներին մուծել է 989.47 մլն դրամ հարկ։ 2024թ. նույն ժամանակահատվածում մուծել էր 803.90 մլն դրամ։ Աճը կազմել է 185.57 մլն դրամ կամ +23.08%։ Ընկերությունը գտնվում է ընդհանուր ցուցակի 75-րդ հորիզոնականում։

Ֆասթ Բանկը 2025թ․ հունվար-մարտ ամիսներին մուծել է 853.96 մլն դրամ հարկ։ 2024թ. նույն ժամանակահատվածում մուծել էր 513.10 մլն դրամ։ Աճը կազմել է 340.86 մլն դրամ կամ +66.43%։ Ընկերությունը գտնվում է ընդհանուր ցուցակի 93-րդ հորիզոնականում։

Արդշինինվեստբանկը (նախկինում ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ Հայաստան) 2025թ․ հունվար-մարտ ամիսներին մուծել է 523.01 մլն դրամ հարկ։ 2024թ. նույն ժամանակահատվածում մուծել էր 611.23 մլն դրամ։ Գրանցվել է անկում՝ 88.22 մլն դրամով կամ -14.43%։ Ընկերությունը գտնվում է ընդհանուր ցուցակի 149-րդ հորիզոնականում։

Արցախբանկը 2025թ․ հունվար-մարտ ամիսներին մուծել է 351.76 մլն դրամ հարկ։ 2024թ. նույն ժամանակահատվածում մուծել էր 244.34 մլն դրամ։ Աճը կազմել է 107.42 մլն դրամ կամ +43.96%։ Ընկերությունը գտնվում է ընդհանուր ցուցակի 211-րդ հորիզոնականում։

Բիբլոս Բանկ Արմենիան 2025թ․ հունվար-մարտ ամիսներին մուծել է 275.34 մլն դրամ հարկ։ 2024թ. նույն ժամանակահատվածում մուծել էր 216.66 մլն դրամ։ Աճը կազմել է 58.68 մլն դրամ կամ +27.09%։ Ընկերությունը գտնվում է ընդհանուր ցուցակի 286-րդ հորիզոնականում։

Մելլաթ Բանկը 2025թ․ հունվար-մարտ ամիսներին մուծել է 158.25 մլն դրամ հարկ։ 2024թ. նույն ժամանակահատվածում մուծել էր 148.51 մլն դրամ։ Աճը կազմել է 9.74 մլն դրամ կամ +6.56%։ Ընկերությունը գտնվում է ընդհանուր ցուցակի 487-րդ հորիզոնականում։

2025թ. հունվար-մարտ ամիսներին առևտրային բանկերի կողմից վճարված հարկերը կազմել են 28.281 մլրդ դրամ։ 2024թ. համադրելի ցուցանիշների համեմատ արձանագրվել է աճ 25.69%-ով կամ 5.781 մլրդ դրամ։

1,000 խոշոր հարկ վճարողների ցուցակում է նաև ՀՀ կենտրոնական բանկը, որը 2025թ․ հունվար-մարտ ամիսներին մուծել է 636.49 մլն դրամ հարկ, +2.49% կամ 15.47 մլն դրամ։

Բանկերի կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 1,000 խոշոր հարկատուների մուծած հարկերի ծավալի 6.91%, 2024թ.-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը 6% էր։

Եթե բանկերի կողմից մուծված հարկերը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 28/02/25 դրությամբ՝ 389.46 դրամ), բանկերի կողմից վճարվել է 72.61 մլն դոլար հարկ։ 

2025թ. հունվար-մարտին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է IDBank-ը՝ +2.3 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով նույնպես առաջատար է ԱյԴի Բանկը՝ +237.13%։

ՀՀ խոշոր հարկատու բանկեր. 2025թ. հունվար-մարտ

NoԱնվանումՀարկ*
12ԱՄԵՐԻԱԲԱՆԿ 3,442,360
16ԱՐԴՇԻՆԲԱՆԿ 3,326,445
17ԱյԴի Բանկ 3,269,229
18ԱԿԲԱ ԲԱՆԿ 3,267,398
29ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ 2,204,695
42ԷՎՈԿԱԲԱՆԿ 1,715,636
44ԻՆԵԿՈԲԱՆԿ 1,621,053
55ՅՈՒՆԻԲԱՆԿ 1,326,467
58ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ 1,308,160
59ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ 1,306,876
64ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ 1,195,796
67ԱՐԱՐԱՏԲԱՆԿ 1,145,412
75ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ 989,469
93ՖԱՍԹ ԲԱՆԿ 853,959
149ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ (HSBC) 523,008
211ԱՐՑԱԽԲԱՆԿ 351,758
286ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ 275,339
487ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ 158,250
ԸՆԴԱՄԵՆԸ28,281,310
123ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ636,490
* Հարկերի ծավալը՝ (հազար դրամ)
27/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.05
+0.31
Եվրո (EUR)
428.34
+0.25
Ռուբլի (RUR)
5.1797
+0.0608
Լարի (GEL)
137.83
+0.09
53432
+155
Արծաթ
902.21
+5.55