
ԳԱԶՊՐՈՄԸ ԿԴԱՌՆԱ ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻ ՄԻԱԿ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ
Գազպրոմի կորպորացիայի հրապարակած տեղեկատվության համաձայն, ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլերի և ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մարտիրոսյանի հանդիպման ժամանակ քննարվել է Գազպրոմի կողմից Հայռուսգազարդ ընկերության ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասի ձեռբերման հարցը: Քննարկվել են նաև Հայաստանի էներգետիկ նախագծերում Գազպրոմի մասնակցության, նաև գազի գնագոյացման հարցեր:
հաղորդագրությունում նշվում է նաև, որ 2012թ.-ին Հայռուսգազարդն իրացրել է 1.7 միլիարդ խմ բնական գազ: