Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՏՄՊՊՀ. «ԴՈՄԻՆՈ ՓՐՈԴԱՔՇՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՈԼՈՐԵՑՐԵԼ Է ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ
18/06/2013 13:39
Կիսվել

ՏՄՊՊՀ. «ԴՈՄԻՆՈ ՓՐՈԴԱՔՇՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՈԼՈՐԵՑՐԵԼ Է ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ

Նորաստեղծ ընկերությունը մոլորեցրել է սպառողներին՝ «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերության կատարած աշխատանքները վերագրելով իրեն:

«Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերության նախկին համահիմնադիր Արամ Հարությունյանը Հանձնաժողով է ներկայացրել դիմում, հայտնելով, որ 2009 թվականին իր, Ֆրանսիայի քաղաքացի Սևակ Սերոբյանի և Աշոտ Առաքելյանի կողմից ստեղծվել է «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերությունը՝ համապատասխանաբար 34, 33 և 33 տոկոս բաժնեմասերով: Գործունեության երկու տարիների ընթացքում ընկերությունը իրականացրել է մի շարք միջոցառումներ, որոնց թվում նաև «Գոհար» և «Հայաստանի աստղերը» համերգային ծրագրերի կազմակերպումը: Սակայն հիմնադիրների միջև ծագած անհաշտության արդյունքում 2013-ի փետրվարին կայացվել է ընկերությունը լուծարելու որոշում:  Արամ Հարությունյանը հայտնել է, որ հիմնադիրներից մեկը՝  Աշոտ Առաքելյանը, ստեղծել և գրանցել է «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ  և համատեղ հիմնադրված և արդեն լուծարման փուլում գտնվող «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի» կատարած բոլոր գործերն ու մրցանակները վերագրել է իր ընկերությանը, և, փաստորեն, ըստ դիմումատուի, սուտ տեղեկատվության միջոցով օգտագործել «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի»  բարի համբավը:       
 
ՏՄՊՊՀ ուսումնասիրությամբ հաստատվել է հետևյալը. «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի» իրականացրած աշխատանքները՝ տեսահոլովակները, լուսանկարները, ինչպես նաև
մրցանակները, որպես «Դոմինո Փրոդաքշնի» աշխատանքի արդյունք ներկայացնելը, ինչպես նաև կեղծ տեղեկություներ հրապարակելը կարող է մոլորեցնել հասարակությանը, ինչը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է:

Նիստում որոշվեց «Դոմինո Փրոդաքշն» ընկերության հանդեպ կիրառել տուգանք՝ նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով, որն օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափն է, միաժամանակ հանձնարարելով 1 շաբաթյա ժամկետում վերացնել հայտնաբերված խախտումները:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52