Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Թրամփը հայտարարել է արտասահմանյան ֆիլմերի վրա 100% մաքսատուրքի մասին
05/05/2025 19:46
Կիսվել

Թրամփը հայտարարել է արտասահմանյան ֆիլմերի վրա 100% մաքսատուրքի մասին

Truth Social սոցիալական ցանցում արված գրառման մեջ Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ հանձնարարել է Առևտրի նախարարությանը և իր առևտրային ներկայացուցչին «անմիջապես սկսել օտարերկրյա ֆիլմերի հարկի ներդրման գործընթացը»։ «Մենք ուզում ենք, որ ֆիլմորը նորից նկարահանվեն Ամերիկայում»։ — հավելեց Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև արտասահմանյան ֆիլմերը անվանել է ազգային անվտանգության սպառնալիք՝ ասելով, որ այլ երկրներ կինոն օգտագործում են քարոզչության համար։

Bloomberg-ի տվյալներով՝ մաքսատուրքերի կիրառման մեխանիզմը դեռևս անհասկանալի է։ Հոլիվուդյան բազմաթիվ ստուդիական ֆիլմեր նկարահանվում են ամբողջ աշխարհում, և հետարտադրական աշխատանքները կարող են իրականացվել մոլորակի ցանկացած վայրում։ Բաց է մնում նաև այն հարցը, թե արդյոք հարկը վերաբերում է արդեն նկարահանված, բայց դեռևս չթողարկված ֆիլմերին, թե՞ միայն նորերին։

Թրամփի գործողությունները հաջորդեցին Չինաստանի նմանատիպ որոշմանը, նշում է Bloomberg-ը։ Անցյալ ամիս Պեկինը հրամայեց «չափավոր կրճատել» երկրում ցուցադրվող հոլիվուդյան ֆիլմերի քանակը՝ ի պատասխան Թրամփի ագրեսիվ մաքսատուրքերի։

Ապրիլին Չինաստանի Ազգային կինովարչությունը հայտարարեց, որ սահմանափակումները «անխուսափելիորեն ավելի կնվազեցնեն ամերիկյան ֆիլմերի նկատմամբ տեղական հանդիսատեսի հետաքրքրությունը»։

ProdPro հետազոտական ​​ընկերության տվյալներով՝ ԱՄՆ-ում կինոյի և հեռուստատեսության արտադրության ծախսերը 2021-ից 2024 թվականներին նվազել են 28%-ով։ Այլ երկրներ, ինչպիսիք են Կանադան, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան, աճ են գրանցում կինոյի և հեռուստատեսության արտադրության ոլորտում, մասամբ գրավիչ հարկային արտոնությունների և արտադրական ծախսերի ցածր լինելու շնորհիվ։

Լոս Անջելեսի տարածքում կինոյի և հեռուստատեսության արտադրությունը առաջին եռամսյակում նվազել է 22%-ով, ինչը արտացոլում է բիզնեսի շարունակական տեղափոխումը Կալիֆոռնիայից այլ տարածաշրջաններ, հաղորդում է Bloomberg-ը։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04