
Gemini-ում AI-ֆոտոշոփ է հայտնվել
Google-ը իր Gemini չաթբոտ հավելվածում ավելացրել է պատկերներ վերբեռնելու և խմբագրելու հնարավորություն։
Օգտատերերը կարող են փոխել ֆոնը, առարկաները, ավելացնել նոր տարրեր և կատարել այլ խմբագրումներ վերբեռնված լուսանկարներում կամ արհեստական բանականության կողմից ստեղծված պատկերներում։
Google-ը առաջարկում է փորձարկումներ անել, օրինակ՝ վերբեռնել լուսանկար և գնահատել տեսքը տարբեր մազերի գույներով։
Արհեստական բանականության կողմից ստեղծված կամ խմբագրված բոլոր գեղարվեստական աշխատանքները պարունակում են SynthID կոչվող անտեսանելի թվային ջրանիշ։
Հիշենք, որ մարտ ամսին OpenAI արհեստական բանականության ստարտափը ChatGPT-ին և Sora-ին ավելացրեց GPT-4o մոդելի վրա հիմնված պատկերների գեներատոր։ Գործիքը վիրուսային դարձավ, օգտատերերը զանգվածաբար ստեղծեցին Studio Ghibli-ի անիմե ոճով պատկերներ։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։